ԱՆԸՆԴՈՒՆԵԼԻ Է


Նախագահ Սերժ Սարգսյանի մոտեցումները հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ հայտնի են, փոփոխության չեն ենթարկվել և տարբեր առիթներով հնչեցվել են: ՀՀ Նախագահը խնդրի վերաբերյալ խոսել է նաև Մոսկվայում` հունիսի 23-ին հայ համայնքի ներկայացուցիչնե րի և ավելի ընդարձակ` հունիսի 24-ին ռուսական փորձագիտական հանրության ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ: Երկու ելույթներում հնչեցված մոտեցումները հստակ են և տարըմբռնման տեղիք չեն թողնում. Թուրքիայի կողմից հնչեցվել է առաջարկ` Ցեղասպանությանը վերաբերող պատմական փաստերն ուսումնասիրելու նպատակով փորձագետ ներից կազմված հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ: Մենք դեմ չենք որևէ ուսումնասիրության, անգամ ակնհայտ փաստերի և լայնորեն ընդունված իրողությունների: Ուսումնասիրությունը չի նշանակում փաստերի իսկությունը կասկածի տակ առնել: Սակայն նման հանձնաժողովի ստեղծումը տրամաբանական կլիներ մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից և սահմանները բացելուց հետո միայն: Այլապես այն կարող է դառնալ առկա խնդիրները տարիներով երկարաձգելու և շահարկելու միջոց: 21-րդ դարում հարևան պետությունների միջև չպետք է լինեն փակ սահմաններ, իսկ տարածաշրջանային համագործակցությունը կարող է լինել կայունության հաստատման լավագույն միջոցը: Տարօրինակն այն է, որ Ցեղասպանության խնդիրը փորձում են շահարկել մարդիկ, ովքեր ժամանակին արել են հնարավորը մեր ժողովրդի պատմության ողբերգական այդ էջը մոռացության մատնելու համար: Առանց խտրականության, յուրաքանչյուր հարցում հատվածական քաղաքական շահաբաժին ստանալու գործելաոճն անընդունելի է: Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ ՀՀ Նախագահի Մամուլի քարտուղար