ՀՆԴԿԱՍՏԱՆ Նոր հարվածներ


Պակիստանի ահաբեկիչները նոր հարվածներ են նախապատրաստում Հնդկաստանի տարածքում. այս մասին լուրերն արդեն շրջանառվում են` երկրի իշխանավորների մակարդակով: Անցյալ շաբաթ վարչապետ Մանմոհան Սինհխը հայտարարել է. - Անդրսահմանային ահաբեկչությունը շարունակում է մնալ գլխավոր սպառնալիքը: Անցյալ տարի նոյեմբերին Մումբաիի վրա կատարած ահաբեկչական հարձակումներից հետո մենք ծայրահեղ զգոն պետք է լինենք,- ասել է նա` Նյու-Դելիի բոլոր նահանգների գլխավոր նախարարների համագումարում և հավելել.- մենք ստույգ տեղեկատվություն ունենք` Պակիստանի ահաբեկչական խմբավորումների կողմից նախապատրաստվող նոր հարձակումների մասին: 2008-ի նոյեմբերին Մումբաիի վրա ահաբեկչական հարձակումը խլել է 166 մարդու կյանք: Եվ Հնդկաստանն Իսլամաբադից պահանջում է վերջ տալ Պակիստանի տարածքում ահաբեկիչների գործողությունը` իհարկե, ընդհատակյա ահաբեկիչներին պատժելով հանդերձ: - Ահաբեկիչներն այսօր գործունեություն են ծավալում Ջամմայի, Քաշմիրի և ուրիշ շրջանների սահմաններից այն կողմ: Մենք պետք է պատրաստ լինենք` առավելագույնս նախապատրաստված և բարվոք հնարավորություններով: Մեզ անհրաժեշտ է նաև նույնքան խնամքով պաշտպանել ջրային սահմանները, որքան ցամաքայինը,- ասել է Սինհխը: Ի ԴԵՊ. Հավանաբար հենց այս մտահոգությամբ էլ Հնդկաստանի կառավարությունը ծրագրել է ստեղծել հատուկ վարչություն ինտերնետային բանակցությունները և հեռախոսազրույցները լսելու համար (տեղեկացրել է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն): Իշխանությունների համոզմամբ` դա իրավապահ մարմիններին թույլ կտա առավել արդյունավետ տեղեկատվություն ստանալ նախապատրաստվող ահաբեկչական գրոհների մասին: