15-ամյա «Շանթը»


Ունենալով առավելապես զվարճաժամանցային նպատակամղվածություն` այսօր հեռուստատեսությունը նաև անգերազանցելի ներգործություն ունի մարդկային հոծ լսարանի հոգևոր-մտավոր նկարագրի, գեղագիտական ճաշակի ձևավորման վրա: Ծրագրային հագեցվածության մրցակցային պայքարում հայկական հեռուստաշուկայի առաջատար եռյակում հաստատված «Շանթ» հեռուստաընկերության հիմնադիր նախագահ Արթուր ԵԶԵԿՅԱՆԻ հետ մեր հոբելյանական զրույցով` «Շանթային» բարգավաճ կայացման 15-ամյա ճանապարհի պատկերն է ամբողջանում: «Մեզ ընկալում են որպես ազգային դիմագիծ ունեցող հեռուստաալիք» «Ցայգից» մինչև «Շանթ» - Երբ Ձեր երկու գործընկերների հետ 88-ի երկրաշարժից փլատակված Գյումրիում կաբելային մասնավոր հեռուստաստուդիա ստեղծելու առաջին քայլերն էիք անում, լինելով կիբեռնետիկ, պատկերացում անգամ չունեիք հեռուստատեսության մասին: - Տեխնիկական որոշ խնդիրներ լուծելու նպատակով եղանք Ռուսաստանի տարբեր քաղաքներում: Նովոսիբիրսկում, Տոմսկում և այլուր հայտնվել էին արդեն եթերայինները, և մեզ խորհուրդ չտվեցին կաբելայինի գաղափարը զարգացնել: Մեզանում դեռևս հստակված չէր մասնավոր հեռուստաընկերություն ստեղծելու գեթ մոտավոր օրինական հիմքը: Հեռուստառադիոպետկոմից ժամանակավոր թույլտվություն ստանալով` 92-ին սկսեցինք «Ցայգի» եթերային հեռարձակումը: Էլեկտրամատակարարումը հիմնականում կեսգիշերին էր լինում: Հազիվ հասցնում էինք օրվա լրատվությունը հավաքել-մոնտաժել և այդ ժամին թողարկել մեր «Հորիզոնը»: - Հայաստանում առաջի՞ն մասնավոր հեռուստաընկերությունն էիք ստեղծում: - Առաջիններից մեկը: Կարծեմ, զուգահեռ Հրազդանում էր ստեղծվում: Ծիծաղելի դրամագլխով մեկնարկած մեր նախաձեռնությունը կոմերցիոն տեսակետից երբևէ իրեն արդարացնելու հույսեր չէր ներշնչում: - Այդուհանդերձ, Ձեր անձնական ջանքերով, 94-ից «Ցայգի» հետ նույն ալիքի վրա հայտնվեց «Շանթը»: Զուտ լրատվական ծրագիրը լիարժեքացավ մեկ տարի անց` մեկուկեսից վեցժամյա հեռարձակման անցնելով: - Նույնիսկ մեր շաբաթաթերթը լույս ընծայեցինք, որը 99-ին մեծ հաջողություն ունեցավ` որոշ ժամանակ կոմպենսացնելով նյութական վնասները: 98-ից «Ռադիո Շանթը» գործարկեցինք զուգահեռ: Պակաս ծախսատար լինելով` այն մինչ օրս էլ հաստատուն եթեր ու հետաքրքրություն ունի Գյումրիում: - Մեծ չէ՞ր ռիսկային վտանգը մարզային «Շանթը» երևանյան հեռուստաշուկա մտցնելու: - Գյումրիում անցած դժվարին փորձաշրջանով կոփվել էինք բավականաչափ: Եթե հիշում եք, այդ ժամանակ Հայաստանում կայացած ծրագրային քաղաքականություն վարող հեռուստաընկերություն չկար էլ: Մեր մասնագիտական փորձառությամբ, հմտություններով միանգամայն մրցունակ էինք նորաստեղծ մեկ-երկուսին: Հայկական հեռուստաալիքների տարօրինակ մոդելները, չափանիշները զավեշտալիորեն անընկալելի էին ժամանակակից աշխարհի հեռուստագործարարներին: - 2001-ի մարտից կանոնավոր հեռարձակվելով Երևանում` շուտով ընդարձակեցիք «Շանթի» հեռուստալսարանը: - Հաջողության գրավականը մշտապես եղել է մասնագիտական մոտեցումը: Երևանյան տարածքում նոր գաղափարների, նախագծերի իրականացումը շատ արագ էր իրեն արդարացնում, առաջաքայլի հնարավորություն տալիս, վստահություն: Հիմա մրցակցությունը սրվել է ծրագրային հագեցվածության առաջնայնացմամբ ամենուր: - Ռուսականներին հառված հայացքո՞վ: - Ռուսականներն իրենք սեփական հազվագյուտ ծրագրեր ունեն: Բարեբախտաբար ինքներս ժամանակին գլխի ընկանք և սկսեցինք Արևմուտքից օգտվել: Առաջինը ձեռք բերեցինք «Ո՞վ է ուզում դառնալ միլիոնատեր»-ի իրավունքը` 2003-ից հայաստանյան հեռուստաշուկայում նոր դարաշրջան բացելով: Իրար հետևից մի շարք միջազգային ծրագրեր ներմուծվեցին. «Սուպեր սթարը», «Տասի ուժը», պատանեկան «Բաժանորդը հասանելի է», «Թաքնված տաղանդը»: - Հեռուստալսարանի ընդհանուր գնահատությամբ` լավագույնը «Ժողովրդական երգիչն» էր` ժողովրդական երաժշտարվեստում սերնդափոխության բացը լրացնելու հույսեր ներշնչող տաղանդավոր նոր անունների հայտնաբերմամբ: Հետևելո՞ւ է «Շանթը» նրանց կայացմանը, մասնագիտացմանը: - Ծրագրում ընդգրկվածներից շատերն ընդունվեցին երաժշտական դպրոցներ, կոնսերվատորիա: Ոմանք արդեն սովորում էին: Մենք գտանք նրանց ասպարեզում պահելու լավագույն ձևը` «Հիթ-շքերթը», որը մինչ այդ ժամանակակից երաժշտարվեստին էին ավելի հարիր գտնում: «Ժողովրդական տասնյակը» հնարավորություն կընձեռի կենդանի նվագախմբով հանդես գալու: Հեռուստալսարանի արձագանքների տարեվերջյան հանրագումարով կորոշվեն լավագույնները: - Ունենալով մեծ հեռուստալսարան` չե՞ք մտածում այն բարեկրթել դասական արվեստի մատուցմամբ նաև: - Ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի: Մասնավոր հեռուստաընկերության համար այդ ծրագրերն անշահութաբեր են, մասսայական հետաքրքրության շրջանակից դուրս: Խելամիտ չի լինի շարունակական բարեգործությամբ տարվելը: Ամենուր այդ առաքելությունը դրված է պետական և պետության հատկացումներով գործող հանրային հեռուստաընկերությունների վրա: «Լավ կլիներ, եթե Հոլիվուդից ավելի խոշոր կինոարտադրություն ունենայինք» - Օրերս տեղի ունեցավ «Շանթի» նոր` «Բանակում» հեռուստասերիալի շնորհանդեսը: «Վերվարածներ»-ում և «Որոգայթ»-ում ստվարացող պրոֆեսիոնալ դերասանախմբով չե՞ք մտածում հեռուստաթատրոն ստեղծել: Ռեժիսորներին ու սցենարիստներին, անշուշտ, նկատի չունեմ… - Սերիալը թատերական ներկայացման անհամեմատ գրավիչ ժամանակակից հեռուստատարբերակն է: Ինքնանպատակ կլինի դրան ձեռնարկելը, չարդարացված: - Ըստ իս, մեկ կուռ ներկայացմամբ կամ գեղարվեստական ֆիլմով շատ ավելի գրավիչ ու դինամիկ կարելի է ներկայացնել սերիալի ողջ բովանդակությունը: Կհարթվի առայժմ պարզունակ ու միագիծ այդ գեղարվեստական արտադրանքի ճանապարհը դեպի բարձր արվեստ: Զուտ ժամանցային լինելուց զատ մշակութային մնայուն արժեք ձեռք կբերի նաև, եթե, իհարկե, հաղթահարվի սիրողական մակարդակը: - Լավ կլիներ, եթե մենք Հոլիվուդից ավելի խոշոր կինոարտադրություն ունենայինք, նկարահանեինք ամենաթանկարժեք գերժամանակակից տեխնիկական սարքավորում ներով, մասնագիտական հարուստ շուկա ու տնտեսապես զարգացած երկիր ունենայինք: Ամերիկյան սերիալներն, օրինակ, չեն զիջում իրենց որակով հոլիվուդյան ֆիլմերին: Եթե մերը երբևէ մշակութային նշաձողի հասցնի, շատ ուրախ կլինեմ: Մենք չենք էլ հավակնում մեր սերիալը արվեստի գործ համարել, բայց նրանում ոչ մի վատ բան չենք տեսնում: Ժամանցային տեսանյութ է, որում բազմաթիվ սոցիալական, պետական, ազգային, բարոյահոգեբանական և այլ հարցեր են արծարծվում, երբեմնի փակ թեմաներ: Սերիալը վերջին 10 տարիների ամենապահանջված հեռուստաժանրն է: Եվ լավ է, որ մենք մերն ունեցանք: 3-4 տարի առաջ դա անհնար էր թվում Հայաստանի ընձեռած հնարավորություններով: Այսօր մեր սերիալները համեմատում են ռուսականների հետ: Արվեստաբան ակադեմիկոս Հենրիկ Հովհաննիսյանն էլ է դրվատում: Սա արդեն սխրանք է: Գեղարվեստականներն առհասարակ ուտոպիա էին թվում, բայց հիմա դրանց փորձերն էլ են արվում: 95-ից նաև փաստագրական ֆիլմեր ենք նկարահանում: Մինչ երևանյան հեռարձակումը դրանք առավելապես 88-ի երկրաշարժի թեմայով էին, մասամբ` արցախյան ազատամարտի: Սեպտեմբերին եթեր կտրվի Հայաստան-Թուրքիա փոխհարաբերութ յունների նոր փուլը լուսաբանող ժապավենը: Փաստագրականներն էլ ոչ միշտ են շահութաբեր, չնայած ես դրանց եմ նախապատվությունը տալիս: - Մշտապես հետևո՞ւմ եք «Շանթի» եթերին: Ովքե՞ր են պատասխանատու նրա որակի ու բովանդակության համար: - Զուգահեռ հետևում եմ ոչ միայն մեր, այլև մյուսների հաղորդումներին: Մեր նախագծերն ու դրանց իրականացմանն առնչվող բոլոր խնդիրները քննարկվում են պրոդյուսերական ու վարչական ժողովում: Ի սկզբանե գոյություն ունի դիրեկտիվ, թե ինչ չի կարող լինել հեռուստատեսությունում: Մեր ժողովն այն լրացնում է կոնկրետ «Շանթի» ներքին «շրջաբերականով»: Դրանց արդյունավետությունն ակնհայտ է: Բացառապես սեփական քրտինքով, բարեկիրթ ու բարեխիղճ աշխատաոճով, առանց կողմնակի միջամտության ու հովանավորող ակցիայի ենք շահել ինչպես գյումրեցի, այնպես էլ երևանցի հեռուստադիտողի վստահությունն ու համակրանքը: Հոբելյանական բլից-հարցազրույց ներում նրանք մեզ բնորոշում են որպես ազգայն դիմագիծ ունեցող ժամանակակից հեռուստաալիք: Արձագանքներից ու 2006-ից շրջանառվող ռեյտինգներից դատելով` «Շանթի» ծրագրերը որոշակի հաստատուն հաջողություն ունեն: - Մեր ընթերցողին հետաքրքիր կլինի տեղեկանալ Ձեր մշակութային, հասարակական-քաղաքական կողմնորոշումների մասին նաև: - Որևէ կուսակցության չեմ հարում: Ինձ համար նախընտրելի են բոլոր այն գործիչները, ովքեր իրոք մեր պետականությանն ու ազգին են ծառայում: Ինչ վերաբերում է մշակութային հակումներիս, երաժշտության բոլոր ժանրերն են հոգեհարազատ` Արթուր Մեսչյանից սկսած մինչև Սայաթ-Նովա, Ջիվանի, Խաչատրյան ու Բեթհովեն: Կիթառ եմ նվագում. ժամանակին փորձում էինք ռոք երաժշտախումբ ստեղծել, չհաջողվեց: Նկարչությամբ եմ զբաղվել. նախընտրում էի Դալիին, հետո սկսեցի Սարյանին ընկալել ու սիրել: Մել Գիբսոնի երևի թե բոլոր ֆիլմերն եմ գերադասում: Գրողներից` Դոստոևսկուն: - Հասցնո՞ւմ եք ընթացիկ մշակութային կյանքին հաղորդակցվել: - Եթե որևէ նշանակալից երևույթ է լինում, անպայման: - «Շանթի» 20-ամյակի շեմին ի՞նչ նվաճման կկամենայիք հասած լինել: - Քիչ-քիչ մոտենում ենք համաշխարհային ընդունված մոդելներին: Եթե կարողանանք չտարբերվել արևմտյան հայտնի հեռուստաընկերություններից, դա կլինի մեր մեծագույն ձեռքբերումը: Էջի նյութերը` Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԻ ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ Հմայակ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ. Հայաստանի քաղաքագետների միության նախագահ, քաղաքական գիտությունների դոկտոր Ընթերցողների հետ այս անգամ անկեղծանում է «Ավանգարդ»¬ի հիմնադիրներից մեկի` Համո Հովհաննիսյանի թոռը, ով իր նպաստն ունի Ռուսաստանի Պետդումայի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում£ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար£ - Վերապրել Հոկտեմբերի 27¬ի ողբերգությունը£ Ես դահլիճում էի գտնվում և հրաշքով փրկվեցի վատթարագույնից, փամփուշտները մի քանի սանտիմետր էին վրիպել£ Անմիջապես ետևի շարքում նստած` ձեր թերթի նախկին փոխխմբագիր Հենրիկ Աբրահամյանն ու ակադեմիկոս Միքայել Քոթանյանը զոհվեցին այդ դավադիր գնդակներից£ Ի դեմս Կարեն Դեմիրճյանի` մերձավոր ընկերներիս կորստի հետ հաշտվելը ծանր էր£ Այդ մղձավանջային գիշերը քաղաքական առումով հարված ստացա, և կորստի ցավն առայսօր չի մեղմանում իմ հոգում£ Որքան ժամանակ է անցնում, այնքան ավելի են խտանում իրողության գույները. կարծես ժամանակն ավելի է ընդգծում այդ ողբերգության խորապատկերը£ - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել£ - Հավասարապես լավ եմ տիրապետում և° հայերենին, և° ռուսերենին. Մոսկվայի համալսարանում եմ սովորել£ Բայց դժվարանում եմ ասել, թե կուզենայի ռուս լինել£ Ես պետք է հայ ծնվեի, ուրիշ կերպ չէր կարող լինել. ի վերուստ դա էր ինձ ընծայված£ Կարծում եմ` իմ խառնվածքի տեր մարդը պետք է հայ լինի£ Այսուհանդերձ, մշակութային և այլ առումներով, ինձ համար ամենահոգեմոտը ռուս ազգն է£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք£ - Բնավորությունս այնպիսին է, որ եթե ինչ¬որ բան ուշադրությունս գրավեց, ինձ անհանգստացրեց, անպայման պետք է կիսվեմ իմ ընթերցողների, մտերիմների հետ£ Ես երբեք չեմ գրել գզրոցների համար£ Իմ պարտքն եմ համարել նման դեպքերում չլռելը£ Ավաղ, այսօր էլեկտրոնային և հեռուստատեսային լրատվամիջոցների խոսափողներն ինձ մատչելի չեն£ Այժմ հեռուստաեթերը լցված է տարատեսակ գռեհկություններով, մակերեսային ելույթներով£ Այնտեղ որպես քաղաքագետներ են ներկայանում մարդիկ, ովքեր այդ մասնագիտության նույնիսկ բազային կրթությունը չունեն£ Բայց քաղաքագիտությունը ամենաբարդ բնագավառներից մեկն է, որովհետև այն սինթետիկ ոլորտ է£ Այդ ինքնակոչ քաղաքագետների դատողություններն են համահունչ մերօրյա հեռուստաընկերությունների տերերի «ինտելեկտուալությանը»£ Մեր ազգային առանձնահատկություններից է իրական արժեքներն անտեսելը£ Սիրողականությանը, խավարամտությանը տուրք տալու պատճառով մեր հեռուստատեսային մշակույթն այսպիսի տրագիկոմիկական իրավիճակում է£ Քաղաքացին այդ խայտաբղետ խառնամբոխում ստիպված է փնտրել¬գտնել ոսկու հատիկը£ - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային£ - Թե ինչպես մեր սերնդին, որը 1990-ականների սկզբներին երազում էր, որ իսկապես լիարժեք նախադրյալներ ստեղծվեն հայության միասնության համար, այդպես էլ չհաջողվեց իրականացնել նպատակը£ 1998¬ին` ՀԺԿ¬ի, ապա նաև «Միասնության» և «Դաշինքի» ձևավորումից հետո, թվում էր, թե մեր ներքաղաքական անհամաձայնության բոլոր կնճիռները վերացել են, բայց այն ժամանակվա տարաձայնությունների խոսնակները, կրողները նորից գլուխ բարձրացրեցին, և պատկերն ակնհայտ է. մեր ներքաղաքական դաշտով պառակտվածություն է տիրում£ Այն ժամանակ չկային ապարանցի, ղարաբաղցի կամ այլ ներազգայնական տարբերակումները£ Բոլորը նույն ազգի ներկայացուցիչներ էին` միասնականության ոգով տոգորված£ Բայց Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ավարտին հայտարարեց, որ պետք է ղարաբաղցիների իրավունքները պաշտպանող հատուկ օրենսդրություն մշակվի£ Ի՞նչ էինք ու ի՞նչ դարձանք: Այդ հատվածապաշտությունից գավառամտության հոտ է փչում£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ` սիրելի անեկդոտը£ - Մոսկվայի Համալսարանի կրթական ծրագրում նորամուծություն էր կատարվել. Քաղաքացիական պաշտպանություն առարկա էինք անցնում, որի ռուսերեն հապավումն էր թՀԿը£ Համալսարանում ավանդույթ էր, որ դասից ուշացած ուսանողը սուս ու փուս, առանց թույլտվություն խնդրելու, որևէ մեկին չխանգարելով գնում-նստում էր իր տեղը£ Ես գիշերային կյանքով էլ էի ապրում, ուստի առաջին ժամերից «պարտաճանաչ» ուշացողներից էի£ Այդ նոր առարկայի դասաժամին էլ հերթական ուշացումով ներս մտա և լուռ ու մունջ նստեցի տեղս£ Ու քանի որ կուրսում ամենաերիտասարդն էի` 17 տարեկան, ուսանողական տարիներին միշտ դասական ոճով էի հագնվում, որպեսզի մեծի տպավորություն թողնեի£ Դասախոսը` միջահասակ մի զինվորական, քննախույզ հայացքով նայում էր դեմքիս` բոլորը զարմացած էին£ Ապա նրա դեմքին հայտնվեց մի լայն ժպիտ ու ասաց. «Գիտեք, այսօր մեր պարապմունքին շնորհ է արել ներկա գտնվել ռեկտորատի ներկայացուցիչը»£ Բոլորի հայացքները դեպի ինձ ուղղվեցին, և մի վարակիչ ծիծաղ բռնկվեց լսարանում£ Այդ ծիծաղից նա հասկացավ, որ ներս մտնողն ուսանող է, ով հանդգնել է զինվորական պարապմունքի ժամանակ ուշացումով ներս մտնել և առանց թույլտվություն խնդրելու կամ ներողություն հայցելու հանգիստ նստել£ Ինձ անմիջապես դուրս հրավիրեց` պահանջեց, որ ինչպես կարգն է` թույլտվություն խնդրելով մտնեմ ներս£ Մի խոսքով, ներս մտա£ Խստապահանջ այդ մարդը ծովային զորքերի սպա էր, իսկ նրանց համազգեստը յուրահատուկ տեսք ունի, և այն ժամանակ ես չէի կարող գլխի ընկնել, որ նա երկրորդ կարգի կապիտան է£ Ցուցաբերեցի հայկական խառնվածքս ու որոշեցի հաճոյախոսել. մտածեցի` գոնե խեղճ մարդուն կարգալույծ չանեմ, բարձր կոչումով դիմելը ոչինչ£ Կարող է վիրավորված ինքնասիրությունը շոյվել£ Ասացի. «Թույլ կտա՞ք մտնել, պարոն գեներալ»£ Ավելի փրփրեց ու կտրականապես դուրս հրավիրեց` այլևս իր դասերին ներկա չգտնվելուս պահանջով£ Ի՞նչ անեմ… կարմիր դիպլոմից կզրկվեմ£ Ինչպե՞ս դուրս գամ իրավիճակից£ Ֆակուլտետի փոխդեկանը պատերազմի մասնակից գեներալ էր, ում դստեր հետ ես պարապում էի որոշ առարկաներ£ Նրան դիմեցի, բարեխոսեց և վերջապես ինձ թույլ տրվեց նստել շատ հաղթանդամ համակուրսեցուս` Պետյայի ետևում, որպեսզի դեմքս չերևա և նա նորեն ու նորեն չվերհիշի իր «նվաստացումը»£ - Մանկության այն հուշը, որ մինչ այժմ ուղեկցում է Ձեզ£ - Առաջին դասարանում զուգահեռ դասարանից մի սիրունատես աղջնակի էի սիրահարվել£ Դա ամենավառ հուշն է. առաջին սեր է ի վերջո£ Զգացմունքները, որքան էլ հաճելի լինեն, միևնույն ժամանակ քեզ համար անծանոթ հոգեվիճակում ես հայտնվում£

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ