Աշխատանքային խորհրդակցություն


ՀՀ Նախագահ, Զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում աշխատանքային խորհրդակցութ յուն է անցկացրել գերատեսչության ղեկավար կազմի մասնակցությամբ: ՀՀ գլխավոր ռազմական տեսուչ Միքայել Հարությունյանը զեկուցել է 2009թ. տեսչական ստուգման պլանի համաձայն, զինված ուժերի զորամիավորումներից մեկում անցկացված տեսչական ստուգման արդյունքների մասին: Ներկայացված ստուգման արդյունքների վերաբերյալ ծավալվել է համակողմանի քննարկում. Նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ և ամրագրել կատարման հստակ ժամկետներ: Նշելով, որ պարբերաբար հանդիպումներ է ունենում պաշտպանության նախարարի, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ և տեղյակ է ընթացիկ խնդիրներին, Հանրապետության Նախագահը միաժամանակ ցանկություն է հայտնել լսել նաև խորհրդակցությանը մասնակից գեներալներին ու սպաներին: Կարևորելով բանակի մարտական պատրաստության բարձրացման, զինված ուժերի մշտական զարգացման ուղղությամբ հետևողական աշխատանքը` Նախագահն ասել է, որ պաշտպանական համակարգը պետք է համահունչ լինի ժամանակի պահանջներին և անընդհատ կատարելագործվի: -Երկրի քաղաքական ղեկավարությունը բանակցային գործընթացում հանդես է գալիս վստահ եւ արժանապատիվ դիրքերից, քանի որ նման հնարավորություն տալիս եք դուք, տալիս է բանակը` մեր երկրի ամենակայացած կառույցը, - նշել է Սերժ Սարգսյանը: Արկադի ՏԵՐ¬ԹԱԴԵՎՈՍՅԱՆ.