ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԼՐԱՀՈՍ


ԵՐԵԿ` Գիտելիքի և դպրության օրը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՊՆ և ԶՈւ ԳՇ բարձրաստիճան սպայակազմը «Արիության դասեր» անցկացրեցին հանրակրթական հաստատություններում: Հանրապետության մարզերի դպրոցներում «Արիության դասեր» անցկացրեցին մերձակա զորամասերի հրամանատարները: Նպատակը, բնականաբար, մեկն էր` դպրոցականների մեջ սերմանել պատասխանատվություն հայրենիքի հանդեպ և սեր առ Հայոց պետականությունը: