Ուզում է եռապատկել քաշը


Արիզոնացի միայնակ մայր Սյուզան Էմանը որոշել է նվաճել «աշխարհի ամենամեծ մարդու» կոչումը: Մեծ` ոչ թե մեծագործություններով կամ տարիքով, այլ` չափերով: Ներկայումս նա 330,2 կիլոգրամ է և օրական 20 հազար կալորիա է ընդունում: Դեռ անցյալ տարի նա ռեկորդ է սահմանել` իր քաշով գերազանցելով աշխարհի ամենագեր կնոջը` 317 կիլոգրամանոց Դոննա Սիմպսոնին` Նյու¬Ջերսիից: Որքան էլ տարօրինակ թվա, իր չաղությամբ տձև Սյուզանը մեծ հռչակ է վայելում ուժեղ սեռի ներկայացուցիչների շրջանում և հաճախ է նկարահանվում տղամարդկանց ամսագրերի համար: - Որքան քաշս ավելանում է, այնքան ավելի ինքնավստահ ու սերքսուալ եմ ինձ զգում,¬ խոստովանել է 32-ամյա Էմանը: