Վտանգավոր ցավազրկողներ


Անգլիայի դեղատներից զանգվածաբար հավաքում են «Նուռուֆեն պլուս» դեղամիջոցը: Մեծ տարածում գտած այս ցավազրկողի որոշ փաթեթներում հայտնաբերվել են շիզոֆրենիայի դեմ հաբեր: ՍերոկվելXL¬ի շուրջ 500 հազար հաբ, որոնք օգտագործվում են սևեռուն ընկճվածության (բիպոլյալ դեպրեսիա), մոլագարության և շիզոֆրենիայի կանխարգելման նպատակով, անհասկանալի կերպով հայտնվել է Նուռուֆենի փաթեթներում: Սերոկվելը դուրս է գրվում բացառապես բժշկի նշանակմամբ: Այս դեմամիջոցն օգտագործողներին խորհուրդ չի տրվում մեքենա վարել և ֆիզիկական ակտիվություն հանդես բերել: Արտադրողները ենթադրում են, որ այդ շփոթմունքը կարող էր տեղի ունենալ մեծածախ բազայում, և սերոկվելը կարող էր հայտնվել ընդամենը 1000 փաթեթում: Մեծ Բրիտանիայում, ըստ արտադրողների, հայտնաբերվել է ընդամենը 3 գնված տուփ: Անգլիայում հետամուտ կլինեն ու կչեզոքացնեն վտանգը: Իսկ մեզանո՞ւմ: Արդյո՞ք նման շփոթմունքները բացառվում են Հայաստան ներկրվող դեղափաթեթներում: