Արգելված 100 երգ


Չինաստանի Մշակույթի նախարարությունը հրապարակել է արգելված այն երգերի հարյուրակը, որոնց կատարումն արգելվում է երկրի տարածքում: Ցանկի առաջին հորիզոնականում Լեդի Գագան է: Խոտանված այդ երգերը որակվել են որպես «անճաշակ և գռեհիկ տեքստեր ունեցող»: Երևի թե մեզ մշակութային նման մի «աղբարկղ» է անհրաժեշտ... Իսկ լեդի Գագայի 6 կատարումներ ընդհանրապես արգելվել են Չինաստանում: Ցանկում նշանավոր այլ արվեստագետներ էլ կան, ովքեր համաշխարհային էստրադայի լեգենդ են համարվում. ռեպ երգիչ Էմինեմը, երգչուհի` Բեյոնսեն, Բրիթնի Սփիրսը… Պետական պաշտոնյաները չեն զլացել` անդրադառնալ նույնիսկ անցյալ դարի 90-ականների հիթերին` արգելելով դրանց մի մասը` ևս: Արգելվել են նաև Rolling Stones¬ի հայտնի կոմպոզիցիաներից մի քանիսը: