Ստորագրվել է համաձայնագիր


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն օգոստոսի 31-ին ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Գերմանիայի պաշտպանության նախարարության խորհրդարանական պետքարտուղար Քրիստիան Շմիդթին: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-գերմանական համագործակցությանն առնչվող հարցեր: Կողմերը գոհունակությամբ արձանագրել են, որ վերջին տարիներին ռազմական կրթության և խաղաղապահության ոլորտներում մեծ առաջընթաց է ապրել հայ-գերմանական ռազմական համագործակցությունը: Քրիստիան Շմիդթը շնորհակալություն է հայտնել Սեյրան Օհանյանին` Աֆղանստանում գերմանական հրամանատարության ներքո հայ խաղաղապահների գերազանց ծառայության համար: Հանդիպման ավարտին Սեյրան Օհանյանը և Քրիստիան Շմիդթը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային պաշտպանության նախարարության միջև ռազմակրթական աջակցության շրջանակում Գերմանիայի Դաշնային Հանրապետության զինված ուժերի կառույցներում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ծառայողների և պաշտպանության նախարարության աշխատակիցների ուսուցման մասին» համաձայնագիր: