ԼԱՐՎԱԾ ԵՆ


Հին ու նոր տարբեր պաշտոնյաների տների վրա կատարված հարձակումներն ու թալանը կտրուկ մեծացրել են թանկարժեք ու համեմատաբար ապահով կողպեքների պահանջարկը: Վերջին շրջանում փականներ և անվտանգության սարքեր վաճառող խանութներում գնողունակությունն այնքան է աճել, որ, ինչպես վաճառողներն են հավաստիացնում, վերջին տարիներին նման շրջանառություն իրենք երբեք չեն ունեցել: Հետաքրքիր է, որ մեծահարուստներից որևէ մեկն իր տան փականն անձամբ չի ընտրում: Հավանաբար նրանք մտածում են, որ ամեն ինչ կարող է հենց խանութ այցելելուց սկսվել, և իրենց նկատվելը պատճառ կդառնա, որ առաջիկայում հենց իրենք հանցագործ ավազակախմբի թիրախում հայտնվեն: