Հնարամիտ կենվորը


Հաճելին ու օգտակարը շատ հնարամտորեն է համատեղել 23-ամյա ուսանողուհի Լեոնի Մյուլլերը:

Գարնանը վիճել է տանտիրուհու հետ և այդուհետ որոշել է այլևս բնակարան չվարձակալել: Փոխարենը ապրում է ճամփորդելով: Գնել է գնացքի մշտական տոմս, որով իրավունք ունի Գերմանիայի տարածքում երթևեկել ցանկացած ուղղությամբ: Այսինքն, ապրում է` ճամփորդելով, ճամփորդում է` «վարձակալած բնակարանով»:

Աղջիկը չի էլ թաքցնում, որ այդպես ապրելը ոչ միայն հետաքրքիր է, այլև կարողանում է տնտեսել. եթե բնակարանի վարձը ամսական 450 եվրո է, ապա գնացքի մշտականի համար նա վճարում է 380 եվրո:

Ճանապարհորդ կենվորը չի դժվարանում հագուստները հետը քարշ տալ: Ավելին, նա այնքան ոգևորված է, որ որոշել է ավարտական թեզը գրել հենց այս անսովոր ճամփորդության մասին:

- Ես իսկապես գնացքներում ինձ զգում եմ ինչպես տանը: Տեսնում եմ շատ տարբեր քաղաքներ: Կարծես` անընդհատ արձակուրդում լինեմ,- The WΖshington Post-ի թղթակցի հետ տպավորություններն է կիսել Լեոնին: