40 տարի` նույն բացիկով


Մեծբրիտանացի Ռոն և Ջեֆ եղբայրները 40 տարի ծննդյան օրերին միմյանց շնորհավորում են միևնույն բացիկով: Պատճառը միայն ժլատությունը չէ: 1973 թ. նրանք որոշել են խնայել շնորհավորական բացիկների գումարը, և շրջանառվող բացիկը առնվազն 80 անգամ գնացել-եկել է` պատվելով շնորհավորանքների կույտերով:

Բացիկի լուսանկարը հայտնվել է հանրաճանաչ Ingur ինտերնետ-ֆորումում` «Իմ հայրն ու հորեղբայրը 40 տարվա ընթացքում փոխանակել են այս բացիկը» մակագրությամբ:

Բացիկի վրա գրված է` «Առջևում բնապահպանության դարն է: Այս բացիկը մի´ նետեք, այլ վերամշակեք: Ծնունդդ շնորհավոր»: Ռոն ու Ջեֆ եղբայրները, հավանաբար, այս կատակ-կոչը ընկալել են որպես լուրջ հրահանգ ու, ահա, 4 տասնամյակ առաջնորդվում են դրանով: