Գեղեցկությունը չփրկեց


«Ռուսաստանի ազգային թագ»-ի հավակնորդուհին հեռացվել է մրցույթից. պարզվել է, որ նա պոռնկուհի է:

Համառուսաստանյան գեղեցկության մրցույթում կատարյալ սկանդալ է պայթել: Պարզվել է, որ «Միսս Նիժնի Տագիլ 2015» տիտղոսին արժանացած Կրիստինա Մանկովան զբաղվում է պոռնկությամբ (տեղեկացրել է ObozrevΖtel-ը): Այս առնչությամբ պաշտոնական հաղորդագրություն է հրապարակվել մրցույթի պաշտոնական կայքում:

Նիժնետագիլյան գեղեցկուհին փողով ինտիմ ծառայություններ է մատուցել երկրի գլխավոր հանգստավայր Սոչիում: Մասնավորապես, վարձատրության դիմաց նա բավարարել է ոմն գործարարի հաճույքները:

- Ինչպես ճշտված աղբյուրներից հայտնի է դարձել մրցույթի Կազմկոմիտեին` մրցույթի վերջնափուլին հասած «Միսս Նիժնի Տագիլ 2015» տիտղոսակիր Մանկովա Կրիստինան վարում է անբարո կենսակերպ, մատուցում է ինտիմ ծառայություններ` փողի դիմաց: Մանկովան բազմաթիվ անգամներ մեկնել է Սոչի, որտեղ էլ ժամանակ է անցկացրել Գոլովինկա ավանում` ոմն գործարարի մոտ` նրան ինտիմ ծառայություններ մատուցելու նպատակով,- ասված է հայտարարության տեքստում:

Կազմկոմիտեն նրան զրկել է Համառուսաստանյան գեղեցկուհուն ընտրող մրցույթի վերջնափուլին մասնակցելու հնարավորությունից:

Բա որ շահե՞ր… Գուցե հենց այդ հանգամանքն էլ նրա մրցակցուհիներին մղել է «փորփրել» գեղեցկուհու անկողինն ու քսակը: