Համաշխարհային ջիհադ` 2017-ին


Ջիհադ, այսինքն` ջանադիր զինված պայքար Ալլահի համար: Բայց մի՞թե Ալլահը այսքան զոհեր է պահանջում. մանավանդ` անմեղ արյուն, որը հեղվում է ցանկացած զինված բախումների ընթացքում: Եվ արդյո՞ք «Իսլամական պետության» գերագույն նպատակը ջիհադն է…

Պակիստանում «Իսլամական պետության» մի նոր փաստաթուղթ է հայտնաբերվել` «Իսլամական խալիֆաթի, Մարգարեի խալիֆաթի համառոտ պատմություն» անվամբ, որով հայտարարվում է, թե«խալիֆաթի հռչակման» 5-րդ փուլն ուղեկցվելու է «բացահայտ պատերազմի» ավարտական էտապով, ու դա տեղի է ունենալու 2017 թվականին:

Ինչպես տեղեկացրել է MΖil Online-ը, այս փաստաթղթի իսկությունը հաստատել է Միացյալ Նահանգների ռազմական հետախուզության պաշտոնաթող ղեկավար Մայքլ Ֆլինը: Ամերիիկյան հետախուզությունից մեկ այլ աղբյուր էլ պարբերականին ասել է, որ`

- …Մինչ աշխարհը նայում է Իրաքում և Սիրիայում գլխատումների տեսագրությունները, ԻԼԻՊ-ն առաջ է շարժվում Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում:

Նույն աղբյուրը նշել է նաև, որ Հարավային Ասիայում ԻԼԻՊ-ի տակտիկան նման է աճպարարի գործողություններին. այսինքն` առանձնանում է իր անկանխատեսելիութ յամբ:

Ըստ Պակիստանում հայտնաբերված փաստաթղթի` ծայրահեղականները պատրաստվում են ահաբեկչական խմբավորում ստեղծել Աֆղանստանում և Պակիստանում, որպեսզի Հնդկաստանում պատերազմ սանձազերծեն` «աշխարհի վերջը» մոտեցնելու նպատակով (տեղեկացրել է BFM.RU-ն):

«Աշխարհի վախճանը» նաև դա «մոտեցնողների» վախճանն է: Եթե ուզում են վերանալ` ինքնաոչնչացումն ավելի դյուրին է: Ուրեմն` ի՞նչ նպատակի է հետամուտ ԻՊ-ն, որն արդեն բավական տարածքներ է զավթել և մեծ գումարներ է շրջանառում: