ԱՍՏՂԱԳՈՒՇԱԿ 2011 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ


Տարվա վերջին ամիսը ձմռան առաջին ամիսն է: Այսինքն` նոր տարում շարունակվելիք սկիզբ, որն անցած 11 ամիսներն ամփոփելով` մուտք է բացում դեպի մոտակա գալիք: Ինչպիսի՞ն է, ուրեմն տասներկուամսյա շրջապտույտի ավարտն` ըստ աստղերի: ԽՈՅԵՐ. Մասնագիտության ոլորտում կիշխի ունայնությունը: Ստիպված կլինեք ամենատարբեր հարցեր համաձայնեցնել ուրիշների հետ ու զիջել դիրքերը: Բայց մի շտապեք հուսահատվել. վերջնահաշվում փայլուն արդյունք է սպասվում` ընդհուպ մինչև աշխատանքային առաջխաղացում և նոր պայմանագրեր (կամ նոր առաջարկներ): Մտերիմներին տեղեկացրեք, որ մեծացել է գործնական ծանրաբեռնվածությունը, այլապես նրանք կարող են վիրավորվել ձեր անուշադրությունից: Նյութականի առումով ամիսը լիովին հաջողակ է: ՑՈՒԼԵՐ. Ցուլերի համար դեկտեմբերյան գլխավոր թեման փողն է: Սպասվում է ֆինանսական հարցերի կարգավորում աշխատավայրում: Նշանակալի ներդրումներ կպահանջվեն երեխաների ուսման և ընտանեկան այլ խնդիրների համար: Սիրո հարցում դեկտեմբերը հանդարտության և մտորելու ժամանակ է: Հարկ է զգուշանալ մրսելուց առաջացող հիվանդություններից: ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ. Անհրաժեշտություն կծագի պարզել հարաբերությունները` պաշտոնական գործընկերների և ամուսինների (կանանց) հետ: Ե´վ գործընկերները, և´ ձեր հարազատ կեսը կմոռանան, որ աշխատանքն ու ընտանիքը երկկողմանի երթևեկության միևնույն «փողոցն» են: Այս միտումի արդյունքները երկար չեն սպասեցնի` փոքր¬ինչ պրկելով ձեր նյարդերը: Բայց բոլոր անհարթություններն ու երկմտանքները կհաջողվի վերացնել: Կբարելավվի ֆինանսական վիճակը: ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ. Լիարժեքորեն խաղաղ ամիս է, եթե բացառվեն մրսածությունն ու վնասվածքները: Խոշոր ծրագրերը հաջողությամբ ավարտելու ժամանակն է: Ընտանիքում ևս խաղաղ ու հանգիստ է: Եկամուտներն էլ, թեև համեստ, բայց կայուն են: ԱՌՅՈՒԾՆԵՐ. Ձեր նյարդերը փոքր¬ինչ լարված կլինեն, ինչի պատճառով գործերը դժվար ու դանդաղ կընթանան: Բայց դրանք հաջողությամբ ավարտին կհասցնեք և նույնիսկ պատվի, հարգանքի կարժանանանք, չի բացառվում` նոր պայմանագրերի (կամ գործնական նոր առաջարկների) և աշխատանքում առաջխաղացման տեսքով: Սիրո մեջ նույնպես անհանգստություններ կունենաք, սակայն ամսվա վերջում ամեն ինչ կհարթվի: ԿՈՒՅՍԵՐ. Մասնագիտության ոլորտում Կույսերի հիմնական անելիքը կլինի բոլոր գործերը տեսակավորելը և առաջնահերթությունները հստակեցնելը: Տարեվերջին հնարավոր է գործնական շրջագայություն` հանգստի հետ միահյուսված: Նյութական վիճակը կայուն է: Բայց ահա նրանց ընտանիքների անդամներն ավելի ուշադիր պետք է լինեն` Կույսերին աշխատանքից չկտրելու, բարոյապես նրանց աջակցելու համար: Գործնական հարաբերություններում փոխըմբռնումներ և առաջընթաց է սպասվում: ԿՇԵՌՔՆԵՐ. Գործընկերային հարաբերություններով զբաղվելու լավագույն ժամանակն է: Հնարավոր են որոշակի բարդություններ, հակասություններ և ծանրաբեռնվածություն: Բարեբախտաբար` բոլոր խոչընդոտները կհաղթահարվեն և տարեմուտին ձեր վիճակը նկատելիորեն կբարելավվի: Դեկտեմբերի ընթացքում դրամական որևէ խնդիր չի ծագի: ԿԱՐԻՃՆԵՐ. Այս ամսին ստիպված կլինեք զբաղվել բյուջետային խնդիրներով, և ի վերջո կհաջողեք: Խոսքը վերաբերում է և´ գործնական, և´ ընտանեկան հարցերին: Զգուշացեք մրսածությունից և սեզոնային ուրիշ հիվանդություններից: Մի հուսահատվեք և հիշեք, որ ցանկացած դժվարություն դուք կարողանում եք հաղթահարել: Եվ` ձեզ սիրող մարդիկ միշտ ձեր կողքին են: ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ. Դեկտեմբերին միանգամայն առույգ ու առողջ կլինեք, բայց` փոքր¬ինչ կմտահոգվեք գործերի ընթացքով: Իրականում նյարդայնանալու և լարվելու առիթ չի ծագի: Աշխատանքում առաջընթացն ակնհայտ կլինի, իսկ անձնական կյանքում ամեն ինչ կընթանա իր հունով: ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ. Ամիսը կարող է փոքր¬ինչ լարված լինել. գուցե նորից ակտիվանան չարակամները: Բայց Այծեղջյուրները հերթական անգամ կհաղթեն նրանց և կդրսևորեն իրենց մեծ կամքի ուժն ու պատասխանատվությունը: Աշխատանքի հետ կապված մտահոգություններն անտեղի դուրս կգան: Սիրահարների հարաբերություններում կարող են կողմնակի անձինք սողոսկել, բայց այստեղ ևս դուք կմնաք բարձունքում և կկարողանաք պաշտպանել ձեր զգացմունքներն ու արժանապատվությունը: ՋՐՀՈՍՆԵՐ. Հնարավոր է անշարժ գույքի հետ կապված հարցեր ծագեն, բայց դուք տանուլ չեք տա: Ամենափայլուն արդյունքներն այս ամիս շինարարները կունենան: Մյուս բոլորին աստղագետները խորհուրդ են տալիս ուշադրությունը սևեռել կազմակերպչական խնդիրներին: Ընտանիքում ամեն ինչ լավ է: Ֆինանսական հարցերը կարող են հուզել, բայց տարին կավարտվի հաջողությամբ: ՁԿՆԵՐ. Դեկտեմբերը ձեզ համար կավարտվի հաղթանակով` եթե չշտապեք և հնարավոր բոլոր տարաձայնություններում համաձայնություն գտնեք: Հնարավոր է` նոր աշխատանք: Անձնական կյանքում կավելանա ռոմանտիկան: Ֆինանսական վիճակը կայուն է. ավելին` մի էլ ձգտեք: