Ամենագեր ժողովուրդը


Շատերի երազանքների երկիրն է Ամերիկան, ամերիկացիներն էլ հպարտանում են իրենց հայրենիքով: Սակայն հետազոտողները խորհուրդ չեն տալիս նախանձել նրանց կենսակերպին և փաստում են, որ ԱՄՆ¬ում տղամարդկանց 70 %¬ը տառապում է ավելորդ քաշից: Նաև գուժում են, որ 2020 թ. նախաշեմին նրանց 80 %¬ին սպառնում են ճարպակալումն ու շաքարախտը: Այս առումով կանայք ևս գրեթե չեն զիջում տղամարդկանց: National Health and Nutrition Examination Surveys հետազոտական խումբն էլ արձանագրել է, որ ամերիկուհիների 60 %¬ը ճարպակալման սահմանին է: Նրանց 70 %¬ը մինչև 2020 թվականը կտառապի ճարպակալման ախտով: Սա լուրջ ահազանգ է, իհարկե, սակայն արդյո՞ք այդ վտանգը միայն ամերիկացիներին է սպառնում: Ռուսաստանում, օրինակ, յուրաքանչյուր 5¬րդ մեծահասակ իր ավելորդ քաշի գերին է: Իսկ ճարպակալման գլխավոր պատճառը, անխնա ուտելուց բացի, նստակյաց կյանքն է: