Ո՞վ կքնի Հիտլերի անկողնում


Արդյո՞ք որևէ մեկն այդպիսի ցանկություն կունենա, այն էլ` առնվազն 4700 դոլար վճարելու պայմանով: Այնուամենայնիվ, ինչպես ասում են` վաճառվող ամեն ապրանք իր գնորդն ունի: Եվ ահա այս շաբաթ Մեծ Բրիտանիայում կայանալիք աճուրդում վաճառքի է հանվում ֆյուրերի անկողնային պարագաներից երկուսը` բարձի երես և սավան: Դրանց վրա ասեղնագործված է կեռախաչի (սվաստիկա) վրա նստած արծիվ, որի կողամասին ֆաշիստական Գերմանիայի առաջնորդի անուն¬ազգանվան սկզբնատառերն են (գրել է The Daily Mail¬ը): - Միացագրերով ասեղնագործված ու նրա անձնական նախշերով Հիտլերի անկողնու սպիտակեղենը շատ հազվադեպ է շուկա հանվում,¬ նշել է ռազմական իրերի մասնագետ Մալկոլմ Քլերիջը: Ենթադրվում է, որ այս սպիտակեղենը Հիտլերի ընտանիքն օգտագործել է Մյունխենում: - Երբ 1945 թ. Հիտլերն ու Եվա Բրաունը ինքնասպանություն գործեցին, նրանց տնային աշխատող Աննի Վինտերը Պրինցռեգենտշտրեսի նրանց տնից վերցրել էր բազմաթիվ անձնական իրեր, որպեսզի դրանք փրկի կողոպուտից,¬