ԱՐԺԵ´ ԻՄԱՆԱԼ


* Աբրահամ Լինքոլնը և Չարլզ Դարվինը ծնվել են նույն տարում ու նույն օրը` 1809 թ. փետրվարի 12¬ին: Գիտնականը քաղգործչից երկար է ապրել 20 տարի: * 1759 թ. Արթուր Գինեսը 9000 տարով վարձակալել է Սուրբ Գեյթի գարեջրի գործարանը` տարեկան 45 ֆունտ վճարով: Այնտեղ է սկսվել նշանավոր Guinness գարեջրի արտադրությունը: * Ծանոթ¬մտերիմներին հանդիպելիս` Ջորջ Վաշինգտոնը նրանց ձեռքը չէր սեղմում. նա նախընտրում էր ողջունել խոնարհումով: * Ամերիկայի միակ նախագահը, ով համատեղությամբ նաև ուրիշ միության նախագահ էր` Ռոնալդ Ռեյգանն էր. նա ղեկավարում է Արտիստների գիլդիան (միություն): * Բոլորին ծանոթ է ջերմաստիճանի Ռիխտերի սանդղակը: Բայց քչերը գիտեն, որ ինքը` Չարլզ Ռիխտերը, չարամիտ մերկասեր (նուդիստ) էր, ինչի պատճառով նրանից հեռացել էր կինը: * Հոգեվերլուծող Ֆրեյդին բազմաթիվ տարօրինակություններ են վերագրվում: Օրինակ, նա խուճապահար էր լինում 62 թվից: Հրաժարվում էր 61¬ից ավելի սենյակ ունեցող հյուրանոցներից` վախենալով, որ հանկարծ իրեն կարող են առաջարկել 62¬րդը: Բացի այդ, իր շատ ժամանակակիցների նման` նա կոկաին էր օգտագործում: * Հռչակավոր գործարար Հենրի Ֆորդը նախընտրում էր աշխատանքի ընդունել հաշմանդամ մարդկանց: 1919 թ. նրա գործարաններում յուրաքանչյուր 5¬րդ աշխատակիցը հաշմանդամ էր: * Մադոննան և Սելին Դիոնը արքայազն Չարլզի կնոջ` Կամիլայի զարմիկներն են: * Թենիսիստ Անդրե Աղասիի հայրը 1948 և 1952 թթ. Օլիմպիական խաղերին մասնակցել է որպես Իրանի ներկայացուցիչ: Նա բռնցքամարտիկ է: * Նախագահ Աբրահամ Լինքոլնի որդուն` Ռոբերտին, վթարից փրկել է ոմն Էդվին Բութ: Հետո պարզվել է, որ նա Լինքոլնին սպանող Ջոն Բութի հարազատ որդին է: Հայրը սպանել է հորը, իսկ որդին փրկել է որդուն: