Գորիսի զավակները Սուրեն ԱՌԱՔԵԼՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը


Խորհրդային Միության հերոս Սուրեն Առաքելյանը ծնվել է 1911 թ. Գորիսի շրջանի Տաթև գյուղում: Ավարտելով դպրոցը, օգնել է ծնողներին` զարգացնել գյուղական տնտեսութ յունը լեռնային ոչ միշտ բարենպաստ պայմաններում: 1933 թ. զորակոչվել է բանակ, ծառայել Հայկական դիվիզիայի հեծյալ գնդում, այնուհետև շարունակել է աշխատել Գորիսի ՆԳ բաժնում: Հայրենական մեծ պատերազմի սկզբին Սուրեն Սմբատի Առաքելյանը առաջինների շարքում ցանկություն հայտնեց մեկնել ռազմաճակատ: Եվ երբ 1941 թ. դեկտեմբերին Երևանում սկսեց կազմավորվել 474¬րդ հրաձգային դիվիզիան, նրան անդամագրեցին 45¬րդ բանակի կազմում, որը 1942 թ. հունվարին անվանվեց 89¬րդ հայկական: Ս. Առաքելյանը ծառայության նշանակվեց 526¬րդ հրաձգային գնդում` որպես սերժանտ, ջոկի հրամանատար: 1942 թ. սեպտեմբերի 9¬ից մինչև հոկտեմբերի 4¬ը դիվիզիայի զորամասերը 18¬րդ բանակի կազմում հարձակողական մարտեր էին մղում Թամանյան թերակղզու ազատագրման համար` մեկը մյուսի հետևից ճեղքելով թշնամու ամրակուռ 7 պաշտպանական շերտերից բաղկացած առաջնային «կապույտ» գիծը: 1943 թ. սեպտեմբերի 18¬ին Նովոռոսիյսկի ուղղութ յամբ ընթացող դաժան մարտերում, Կուրբատսկայա բնակավայրի ազատագրման ժամանակ վիրավորված հրամանատարի պարտականություններն իր վրա վերցնելով, անձնազոհ տաթևացին իր մարմնով ծածկեց թշնամու գնդացրային հրակնատը (ԺիԿՁ) և ապահովեց հարձակվող ստորաբաժանման առաջխաղացումը: Ուշագրավ է Ս. Առաքելյանին ԽՍՀՄ հերոսի կոչմանը ներկայացված զեկուցագիրը (մեջբերումը` մասնակի կրճատումներով). «Ընկեր Առաքելյանը գնդում եղել է քաջարի և խիզախ մարտիկների շարքում: Որպես ջոկի լավ հրամանատար` նշանակվել է դասակի հրամանատարի օգնական, և երբ մարտի ընթացքում հրամանատարը դուրս մնաց շարքից, նա փոխարինեց նրան: Խուտոր Կուրբատսկի մոտակա բարձունքի գրոհի ժամանակ հակառակորդի գնդացրային հրակնատը կրակներով խանգարում էր զորամասերի առաջխաղացումը, որն էլ սպառնում էր տապալել զորամիավորման օպերացիան: Ընկ. Առաքելյանը խնդիր էր դրել ոչնչացնել այդ ԺիԿՁ¬ը և ապացուցել մեր զորամասերի առաջխաղացման հեռանկարային պլանի իրականացումը… Մոտենալով ԺիԿՁ ¬ին` նա բացականչեց. «Հանուն հայրենիքի: Առաջ, հանուն հայ ժողովրդի պատվի և փառքի» և շպրտեց մի քանի նռնակ: Արդյունքում ժամանակավորապես դադարեցվեց թշնամու գնդացրի կրակը, զինվորները առաջացան և մեկուսացրին ԺիԿՁ ¬ի ազդեցությունը, բայց այդ ժամանակ գնդացրային կրակահերթը գլխից ծանր վիրավորեց Առաքելյանին: Խիզախ հրամանատար¬զինվորը մարտնչելով ընկավ: ԺիԿՁ¬ն ոչնչացվեց, բարձունքը գրավվեց, բայց ինքը` Առաքելյանը, ընկավ մարտի դաշտում` հերոսի մահով` որպես հայ ժողովրդի արժանի զավակ: Դրոշը հանեցին Առաքելյանի գոտուց և դրեցին գրաված բարձունքի վրա: Նրա դասակի զինվորները երդվեցին վրեժ լուծել իրենց հերոս հրամանատարի համար: «Արժանի է պարգևատրել Խորհրդային Միության Հերոսի կոչմանը (հետմահու)»: 89¬րդ դիվիզիայի հրամանատար` գնդապետ Սաֆարյան Հյուսիս¬Կովկասյան ճակատամարտի հրամանատար, բանակի գեներալ Պետրով Ռազմական Խորհրդի անդամ, գեներալ¬մայոր Քույակով 4 հոկտեմբերի 1943 թ. Ս. Ս. Առաքելյանի անունով է կոչվում Տաթևի միջնակարգ դպրոցը, որի բակում կանգնեցված է նրա հուշարձանը: Հերոսները չեն մահանում. նրանք ապրում են հավերժ և կոչ անում` հանուն ազգի բարեկեցության չխնայել մինչև անգամ Աստծո կողմից շնորհված կյանքը: Ռուբեն ԲԱԽՇՅԱՆ Գնդապետ, ՀՀ վետերանների միավորման, պատերազմի և զինված ուժերի վետերանների կոմիտեի անդամ, ռազմահայրենասիրական դաստիարակչության հանձնաժողովի նախագահ