Դա կլինի արկածախնդրություն


Իր շարքերում միլիարդատեր Բեձինո Իվանիշվիլիին ընդգրկելով` վրացական ընդդիմությունը հզորացել է: Զգալով այդ ուժը, Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին կարող է Ռուսաստանի հետ նոր պատերազմ սկսել` երկու օր առաջ հայտարարել է Էկոնոմիկայի նախկին նախարար Վլադիմիր Պապավան: - Դա իրադարձությունների զարգացման ամենավատ սցենարն է,¬ ասել է նա «Ախալի թաոբա» («Նոր սերունդ») թերթի թղթակցին:¬ Իշխանությունները կդիմեն այդ քայլին` եթե Սահակաշվիլու համար շատ ծանր լինի: Նրա կարծիքով` այդպիսի սցենարով Սահակաշվիլին «արտակարգ դրություն» կմտցնի, իսկ պարտվելով` կփախչի Ամերիկա, որտեղ կստանա քաղաքական ապաստան` որպես Ռուսաստանի կողմից հալածված նախագահ: Նրա համար դժվարություն չի ներկայացնում իր համար ցանկալի սցենարներ խաղարկելը,¬ մեկնաբանել է Պապավան: