7300 ԲՆԱԿԻՉ` ԱՆՈՐՈՇՈՒԹՅԱՆ ՄԵՋ


2012 թվականի պետական բյուջեով, ինչպես արդեն հայտնի է, որևէ ֆինանսական միջոց չի տրամադրվել Շիրակի մարզի վթարային շենքերի ամրացման կամ նորոգումների համար: Միայն Գյումրիում նման շենքերի թիվը 88¬ն է, ուր ապրում է 7300 բնակիչ: Քսան տարուց ավելի համակերպվելով մշտական վախի ու սարսափի մեջ, այդ մարդիկ երևի ևս այդքան էլ պիտի ապրեն: Եթե, իհարկե, այդ շենքերը չփլուզվեն` սպասելով կառավարության հոգածությանը... Կառավարությունում էլ նման անտարբերությունը բացատրում են նրանով, որ տակավին ավարտված չէ անօթևաններին բնակարաններով ապահովելու ծրագիրը... Ու մինչ անօթևանները բնակարաններ կստանան` վթարային շենքերի բնակիչները կհայտնվեն անօթևանի կարգավիճակում...