ՈՎ Է ՀԹԳՄ ՆԱԽԱԳԱՀԸ


Բոլորը գիտեն, որ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահը Հակոբ Ղազանչյանն է: Սակայն օրերս Մոսկվայից ստացված պաշտոնական նամակը բոլորովին այլ բան էր «հաստատում»: Պարզվում է, որ ԹԳՄ նախագահների խորհրդակցությանը, որը կազմակերպել էր ԱՊՀ միջպետական մշակութային գործակալությունը, Հայաստանից ներկայացել է ոչ անհայտ Արմեն Մազմանյանը, ով ղեկավարում է Թատրոնի և կինոյի ինստիտուտը: Նա հայտարարել է, որ ինքն է եկել Հայաստանից. սուր քննադատության է ենթարկել ԹԳՄ-ն, ապա խոսել իր մասին` որպես համաշխարհային հռչակի բեմադրիչի և պահանջել է Սունդուկյանի անվան թատրոնում իրականացրած իր «Մեղր» բեմադրությունն ընդգրկել միջազգային թատերական փառատոնի հայտագրում: Մոսկվայում չափազանց զարմացել են այս ինքնակոչի հայտնությամբ և Հայաստան ուղարկված նամակով խնդրել են ճշտել Մազմանյանի «հոգեկան առողջության» հարցը...