ՄԱՔՐԱԶԱՐԴՎԱԾ ՑՈՒՑԱԿՆԵՐ


Ընտրական ցուցակներն օլիգարխներից զտելու հարցը լուծված է: Արդեն իսկ որոշվել է առաջիկա խորհրդարանական ընտրություններում կուսակցական ցուցակներում որևէ մեծահարուստի չընդգրկել: Այս հարցում միակ համաձայնությունը, որ օլիգարխներին հաջողվել է կորզել` մեծամասնական ընտրատարածքներում և կուսակցության անունից հանդես չգալով առաջադրվելն է: Հավանական է, սակայն, որ տարեմուտից հետո քայլեր ձեռնարկվեն` օլիգարխներին նաև այս տարբերակով նոր օրենսդիրից հեռու պահելու ուղղությամբ: Ամեն դեպքում, օլիգարխաշատ մի շարք կուսակցություններում վստահ են, որ իրենց հաջողվելու է զսպել մանդատի հանդեպ մեծահարուստների ունեցած գայլային ախորժակը: