ՀԱՐԿԱԴՐՈՒՄ Է ԱՐՏԱԳԱՂԹԵ՞Լ


«Արմավիա» ընկերության աշխատակիցները հնարավոր է, որ հենց նախատոնական և ուղևորափոխադրումների համար ծանրաբեռնված համարվող օրերին գործադուլ հայտարարեն: Վերջիններս պնդում են, որ արդեն շուրջ կես տարի իրենց աշխատավարձ չի վճարվել: Ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովը, թեժացած այս վեճի պատճառները շրջանցելով, հայտարարում է, թե «Արմավիան» աշխատավարձի պարտք չունի: Այսուհանդերձ, մեզ հաջողվեց ճշտել` դեռևս անհայտ պատճառներով ինքն իրեն միակ ավիափոխադ րող հռչակած կառույցի գործերն այնքան են վատացել, որ այստեղ ստիպված են եղել նույնիսկ օդաչուների թիվը կրճատել: Ավելին, աշխատանքից ազատվածներին ընդհանրապես ոչինչ չի վճարվել: Իսկ վերջիններս «Արմավիայի» երեսից ստիպված են լինելու նոր աշխատանքային պայմանագրեր կնքել վճարունակ այլ ավիաընկերությունների հետ ու հեռանալ երկրից: