Միայն թե մատներդ չլպստես


 

- Հիմա ընդունելի է ռեստորանում ձեռքերով ուտելը` հավաստիացնում են էթիկայի մասնագետները: Եթե միայն դրանից հետո դուք չլպստեք ձեր մատները,- ծանուցել է DΖily MΖil-ը:

Եթե հիմա ընդունելի է, ուրեմն նախկինում գրեթե անթույլատրելի է եղել: Այսօր այդ մասին խոսվում է սեղանի շուրջ լավ վարքագծի կանոններում, որը հրատարակում է Debrett?s հրատարակչատունը:

Կանոնները խորհուրդ են տալիս այդպիսի սնունդը (ինչպես օրինակ` պիցցան) ուտել մանր կտորներով: Կանոնների հեղինակները մեծահոգաբար «թույլ են տալիս» նաև ավանդական եղանակից` դանակ-պատառաքաղից չհրաժարվել` եթե նույնիսկ մյուս սեղանակիցները ձեռքով են սնվում:

Ի˜նչ լավ է, որ մեզ համար տարօրինակ են նման «խորհուրդները»: Ո՞վ ունի դրա կարիքը: Վերջին հաշվով էթիկա կոչվածը նաև մաքրակենցաղություն է ենթադրում: Գուցե մատները որպես դանակ-պատառաքաղ օգտագործողների կողքին նաև օճառ ու լվացարան էլ դրվի՞, որպեսզի պիցցան ճմռելուց հետո յուղոտ մատներով բաժակ չբռնեն...