Դեռահասը լուսանկարել է ուրվականին


Բջջային հեռախոսով արված այդ լուսանկարում հստակ երևում են երեխայի դիմագծերը: Մեծ Բրիտանիայի 17-ամյա բնակիչ Մեթթյու Սամմերսի լուսանկարած անսովոր այդ պատկերին հպանցիկ նայելիս, կարելի է ոչ սովորական մի տեսարան նկատել. Ինչ-որ երեխա ծնկների արանքով նայում է երկու աղջիկների: Խիստ հստակ է նրա անիրական դեմքը. տեսանելի են աչքերը, քիթը, բերանը, մազերը: Լուսանկարը շատ հապճեպ է արվել` երբ դեռահասների խումբը հավաքվել է երեկույթի: Ինքը` Սամմերսը, այդ լուսանկարը տեսել է մի փոքր ավելի ուշ: Ինչպես ինքն է պատմել Daily mail-ի լրագրողներին` - Ես հեռախոսի էկրանին մեծացրի լուսանկարը, որպեսզի զբաղեցնեմ իմ ընկերուհու փոքրիկ քրոջը, և տեսա այդ դեմքը: Պարզ երևում են բոլոր դիմագծերը: ես շփոթվել էի, որովհետև չեմ հավատում նման բաներին: Իհարկե, կասկածամիտները գտնում են, որ այդ դեմքը ոչ մի ուրավականի հետ կապ չունի: Սակայն սա «ուրվականի» առաջին լուսանկարը չէ: Լուսանկարչական ամենահայտնի ապացույցը Հեմպթոն-կորտի պալատի հսկիչ տեսախցիկով «որսված» կադրերն են: