Հեղափոխական կոմիտե` Ղրղըզստանում


Այն ստեղծել է երկրի ընդդիմությունը: Ազգային վերածննդի «Ասաբա» կուսակցության ներկայացուցիչ, Ղրղզստանի նախկին գլխավոր դատախազ Ալիմբեկ Բեկնազարովի հավաստմամբ` կոմիտեն կոչված է պետության առաջնորդ Կուրմանբեկ Բակիևին ստիպելու հրաժարական տալ: - Մենք կգործենք շատ արմատականորեն, բայց սահմանադրորեն թույլատրելի մեթոդներով,- ասել է նա լրագրողներին: Բեկնազարովը նաև պարզաբանել է, որ հեղափոխական կոմիտեի կազմում ընդգրկված մի քանի քաղաքական կուսակցություններն ու շարժումները մտադիր են հասնել Բակիևի ինքնակամ և վաղաժամկետ պաշտոնանկությանը: Հեղկոմը գործելու է «կիսալեգալ» կարգավիճակով: - Այդ պատճառով էլ մենք չենք հայտնում մեր հասցեն, հեռախոսահամարները, որպեսզի իշխանությունները հնարավորություն չունենան նախապես ձերբակելել մեր ակտիվիստներին: Գլխավորը` որ մենք չենք պատրաստվում կրկնել 2005 թ. մարտի 24-ի սխալները, երբ Ասկար Ակաևի պաշտոնանկության արդյունքում նրան փոխարինեց Կուրմանբեկ Բակիևը, և երկիրը վերածեց ընտանեկան- կլանային վարչարարությամբ պետության,- Բեկնազարովի խոսքը հաղորդում է ՀԼԸ "ծՏՉՏրՑՌ"-ն: Հետխորհրդային ԶԱՐԳԱՑՈՒՄՆեր