ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ՏԻԳՐԱՆ ԹՈՐՈՍՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԱԿԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ


«ՍԻՐԵԼԻ ՀԱՅՐԵՆԱԿԻՑՆԵՐ Ազգային բանակի օրը մեր պետական տոնացույցի ամենակարևոր և ամենապայծառ տոներից մեկն է: Յուրաքանչյուր պետության կյանքում բանակը կայունության ու պաշտպանվածության գրավականն է, իսկ Հայաստանի կյանքում մեր բանակի դերն էլ ավելի կարևոր է` որպես խաղաղության երաշխավոր տարածաշրջանային հակամարտությունների ու տարատեսակ լարվածությունների պարագայում: Հայաստանի Ազգային բանակի, որ տարածաշրջանի ամենամարտունակ ու հզոր բանակն է, ստեղծման պատմությունը նաև անկախ Հայաստանի կայացման պատմությունն է դարձել` անցնելով պատերազմի ու խաղաղության աներևակայելի փորձություններով: Ազգային բանակի 16-րդ տարեդարձի օրը մենք գլուխ ենք խոնարհում հանուն խաղաղության զոհված մեր հայրենակիցների հիշատակի առաջ` նրանց կյանքի գնով կայացավ Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովումն ու զարգացման հնարավորությունների ձեռքբերումը: Շնորհավորում եմ Հայաստանի Ազգային բանակի սպաներին ու զինվորներին, մեր ամբողջ ժողովրդին` մեզ հպարտություն ու վստահություն պարգևող այս հրաշալի տոնի առթիվ, մաղթում եմ հաստատակամություն ու խիզախություն` հանուն Հայաստանի Հանրապետության ու հայ ժողովրդի»: ՀՀ ԱԺ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ