ՀՌՈՄԻ ՊԱՊԻ «ՄԵՆՅՈՒՆ»


Հռոմի սրբազան քահանայապետ Բենեդիկտոս XVI-ը, ինչպես պարզվում է, հատուկ սննդակարգ ունի, որն այժմ հետաքրքրել է Միլանի բժշկական ասոցիացիայի անդամներին: Ամեն առավոտյան, ժամը 7-ին, քահանայապետը խմում է մեկ բաժակ այծի կաթ և ուտում շոկոլադի մեջ թաթախված մի բլիթ: Ժամը 12-ին նա ուտում է երկու ձվով և բուսական յուղով պատրաստած ձվածեղ` առանց հացի: Ճաշին, որը համապատասխանում է ժամը 15-ին, Հռոմի պապն ուտում է կանաչ ոլոռով և արգանակով պատրաստած ապուր` օգտագործելով հացի մեկ բարակ շերտ, իսկ դրանից հետո վայելում է կարտոֆիլի կոտլետ: Ճաշից հետո Հռոմի պապը խմում է կիտրոնի մեկ բաժակ հյութ, մեկ ժամ անց` մեկ գավաթ սև սուրճ: Երեկոյան աղոթքից առաջ Պապին մատուցվում է մեկ խնձոր և մեկ բաժակ կովի կաթ: Սա, բժիշկների հավաստմամբ, աշխարհում լավագույն սննդակարգն է ծերերի համար, որը նպաստում է արյան շրջանառության կարգավորմանը, ներքին օրգանների կայուն գործունեությանն ու կենսաբանական տարիքի նվազմանը: