Զրահաբաճկոն


Հարյուրավոր տարիներ առաջ է սկսվել մարտը ռումբի և զրահահագուստի միջև: Վերջինի նախնական տարբերակն ասպարն էր, որը պաշտպանում էր նետի և թրի հարվածներից, իսկ հետագայում` ասպետական զենք ու զրահը` նիզակի հարվածներից: Հրաձիգ զենքի ի հայտ գալուն զուգընթաց հրատապ դարձավ անհատական պաշտպանության միջոցների խնդիրը: Երկրորդ աշխարհամարտի տարիներին զրահաբաճկոն ստեղծելու բազմաթիվ փորձեր են արվել: Սակայն չխոցվող առաջին բաճկոններն այնքան ծանր էին և անարդյունավետ, որ ստիպված հրաժարվեցին դրանցից: Ըստ վիճակագրության` ռազմի դաշտում զոհերի 80 %¬ը արկի բեկորներից խոցվածներն էին: Առաջին զրահաբաճկոնը, որպես այդպիսին, հայտնվել է XX դ. երկրորդ կեսին, սակայն, ամերիկացի զինվորները Կորեայում սկսեցին կրել այդպիսիք: Չնայած այսօրվա չափանիշներով դրանք հեռու էին կատարյալ լինելուց, բայց զոհերի թիվը կրճատվեց գրեթե 3 անգամ: Զրահահագուստի կառուցվածքի մեջ իսկական հեղաշրջում տեղի ունեցավ 1980¬ականներին, երբ ի հայտ եկան պոլիմերային զրահաբաճկոնները, որոնք մի քանի անգամ թեթև էին պողպատյա իրենց «նախնիներից»: Այն գերազանց պաշտպանում էր փափուկ միջնաձողով գնդակից (որը գործածական էր Արևմուտքում), բայց հեշտութ յամբ խոցոտվում ռուսական պողպատե սրածայր զենքից: Բացի այդ, թրջվելու դեպքում 40 %¬ով կորցնում էր պաշտպանական իր գործառույթը: Ստեղծվել են նաև նոր պոլիմերային զրահաբաճկոններ` բարձրորակ պոլիէթիլենային հիմքի վրա, որոնք խոնավությունից չեն «վախենում», սակայն խիստ զգայուն են բարձր ջերմաստիճանի նկատմամբ: Անխոցելիության ապահովումը, սակայն, դեռ չի նշանակում, որ պաշտպանության խնդիրն ամբողջությամբ լուծված է: Խիտ կառուցվածքով զրահաբաճկոններին անհրաժեշտ է օդափոխության համակարգ: Դիցուք, Աֆղանստանում, որտեղ օդի ջերմաստիճանը 400¬ից բարձր է, զինվորները հանում էին զրահաբաճկոնները, նախընտրելով զոհվել ռումբից, ոչ թե մեռնել շոգից: Վերջին շրջանում արտադրողները մեծ ուշադրություն են դարձնում հատկապես օդափոխության խնդրին: Որոշ զրահաբաճկոններում ներդրված է էլեկտրական օդափոխիչ համակարգ: Հանդիպում են ավելի անսովոր կառուցվածք ունեցողները` ջրային սառեցման համակարգով:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ