Նույնիսկ Բրայզան է թերահավատ


Արաբական հեղափոխությունների ադրբեջանական դրսևորման հավանականությունն օրըստօրե ավելի է առարկայանում: Նման ալիքի «ժամանումից» սարսափած պաշտոնյաները ճանապարհներ են որոնում` տարիների ընթացքում կուտակած սեփական միլիոնները երկրից դուրս հանելու: Այս առումով, ըստ տեղական լրատվամիջոց ների, առավել նախընտրելի են Ռուսաստանը, Ուկրաինան և Թուրքիան: Ադրբեջանական ընդդիմությունը վստահեցնում է, որ կապոցներով դոլարները տեղի պաշտոնյաներն «արտահանում» են` համապատասխան կառույցների հետ վաղօրոք համաձայնության գալով: «Ենի Մուսավաթի» վկայակոչմամբ` անցնող տարիներին օլիգարխ-պաշտոն յաներն այնքան են հարստահարել երկիրն ու ազգաբնակչությանը ու հիմա արդեն թեկուզ խոշոր դրամագլուխների տեսքով այնքան հարստություն են դիզել, որ վերջերս նույնիսկ անաշխատ փողերը երկրից դուրս տանելու համակարգող են նշանակել. Զիա Մամեդովը հարևան հանրապետության Տրանսպորտի նախարարն է և տեղական օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Ու մինչ երկրի վերնախավն իրավիճակի սրման պարագայում համեմատաբար նվազ կորուստներով Ադրբեջանից ճողոպրելու եղանակներ է մոգոնում, ընդդիմությունը հիմա էլ ապրիլի 2¬ը հեղափոխության օր է հայտարարել` համարելով այն «Ադրբեջանի փրկության օր»: Ընդդիմության հանրահավաքից մի քանի օր առաջ, արդեն իսկ ամենատարբեր միջոցառումներն են ձեռնարկվում` տեղի ունենալիքը հնարավորինս խոչընդոտելու: Հակաիշխանականները, սակայն, ծանոթ լինելով իրենց տրամադրութ յունները ճնշելու ալիևյան վարչակարգի հին ձեռագրին, առանձնապես չի ընկճվում: Ավելին, նրանք մեծ հանրահավաքից առաջ կոչ են անում երկրի մտավորականներին, երիտասարդությանն ու ուսանողներին միանալ իրենց: Հետաքրքիր է, որ այս երկրի ներքաղաքական զարգացումների վերաբերյալ իր պարտքն է համարել տեսակետ ներկայացնել նույնիսկ Ադրբեջանում ԱՄՆ¬ի դեսպան, մեզ ոչ անհայտ Մեթյու Բրայզան: Եգիպտական հեղափոխության կրկնությունը նա անցանկալի է համարել` սառնասրտորեն հավելելով, որ իրավիճակի անկայունացման պարագայում Նահանգները կասկածի տակ կառնի սահմանադրությանը, օրենքներին ու միջազգային նորմերին հավատարիմ մնալու` Ադրբեջանի իշխանությունների ստանձնած պարտավորությունները: