Հա՞ որ...


Ոլորտի թիվ 1 պաշտոնյայի` գյուղնախարարի վստահեցմամբ` հողագործությունն այլևս միանգամայն շահութաբեր զբաղմունք է դառնալու: Որքան հաճելի, նույնքան զարմանալի է, որ գյուղմթերքների բարձր գներն, ըստ հավաստիացումների, նախորդ տարվա հետ միասին անցյալում են մնալու: Մանրամասների մեջ առանձնապես չխորանալով` Սերգո Կարապետյանը նախօրեին խոստովանեց, որ նույնիսկ գներն էականորեն նվազեցնելու մեխանիզմներ են արդեն գտնվել: Կարելի է ենթադրել, թե ցածր գները բոլորովին չեն խոչընդոտելու ոլորտի եկամտաբերությանը, ու թեև այդպես քիչ է պատահում, բայց և´ սպառողը, և´ արտադրողը մի քանի ամիս հետո գոհանալու են երկուստեք: Մի քիչ անհավատալի կարող է թվալ, բայց եթե խոսքը հեռավոր ապագային վերաբերեր, կարելի էր կարծել, թե այս մի պաշտոնյան էլ ընդամենը հավաստիքներ է շռայլում: Սակայն գյուղատնտեսական սեզոնի մեկնարկն արդեն տրված է. ուրեմն առնվազն 100 տոկոսանոց հիմքերի առկայության պարագայում միայն նման ինքնավստահ ելույթներ կարող են հնչել: Մնում է համոզվել, որ ոլորտի պատասխանատուները սկսել են պատկերացնել իրենց անելիքները. այն էլ` պատասխանատվությամբ: Թույլ տվեք հավատալ