Հաջողվել է հսկայի աճը կանգնեցնել


 

Վիրջինիայի համալսարանի բժշկական կենտրոնի մասնագետներին հաջողվել է երկարատև բուժումից հետո կասեցնել աշխարհի ամենաբարձրահասակ մարդու աճը, ով 2012-ին գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:

Թուրք Սուլթան Քոսենը, ում հասակը համարյա 3 մետր է, 2010-ի մայիսին է առաջին անգամ դիմել Վիրջինիայի համալսարանի բուժանձնակազմի օգնությանը: Նա, պարզվել է, տառապում է ակրոմեգալիայով, որը հաճախ գլխուղեղի քաղցկեղի պատճառ է դառնում, ինչն էլ առաջ է բերում վահանագեղձի գործառույթի խանգարումներ և նպաստում աճի հորմոնների` մեծ քանակությամբ արտադրությանը: Սա կարող է նաև այլ` ավելի բարդ խնդիրների առաջացման պատճառ դառնալ: Ինչպես բուժող բժիշկն է վստահեցրել, նրա կմախքը կարող է չդիմանալ մարմնի ծանրությանը: Մշակվել են բուժման նոր մեթոդներ, որոնց միջոցով վերահսկողություն է սահմանվել աճի հորմոննների արտադրության գործընթացի վրա և կասեցվել հսկայի աճը: