ԱՆԿԱՆԽԱՏԵՍԵԼԻ ԴՈԼԱՐԸ


 

Ամերիկյան արժույթի` նախօրեին արձանագրած թռիչքը փաստում է, որ Նովրուզը նույնպես մի քանի օրով նպաստել է դրան: Ինչպես միշտ, Հայաստան այցելած պարսիկ զբոսաշրջիկներն իրենց Նոր Տարին Հայաստանում նշելու համար զգալի քանակությամբ դոլար էին դրամի վերածել, ինչն էլ ամերիկյան արժույթի 390 դրամի շեմից որոշակի նահանջ արձանագրեց:

Տնտեսական շրջանակների գնահատականներով` դրամի արժեզրկումն առաջիկայում կշարունակվի: Մոտակա շաբաթներին արտարժույթի շուկայից զգալի քանակությամբ դոլար է «արտահանելու» «Հայռուսգազարդը»: Հայտնի է, որ այս կառույցը Հայաստանում սպառված գազի դիմաց ռուսական «Գազպրոմին» դոլարով է վճարում և այդ նպատակով շարունակելու է զգալի քանակությամբ արտարժույթ գնել շուկայից:

Առաջիկա քարոզարշավը կազմակերպելու համար որոշակի քանակությամբ արտարժույթ դրամի կվերափոխեն նաև քաղուժերը, ինչն էլ իր հերթին կարող է մեղմել դոլարի թանկացումը: