ՍԽԱԼ-ՍԽԱԼԻ ՀԵՏԵՎԻՑ


 

«Ժառանգության» վերնախավը խիստ դժգոհ է մնացել թիվ 7 ընտրատարածքի շուրջ բանակցություններում Րաֆֆի Հովհաննիսյանի կայացրած պարտվողական որոշումներից: Նրանք հենց առաջնորդի ներկայությամբ հայտարարել են, թե ավելի լավ կլիներ, եթե նախկին արտգործնախարարը հայտնի օլիգարխի ու Նիկոլ Փաշինյանի հետ միասին չառաջադրվեր, քան առաջադրվելուց մեկ-երկու օր անց ինքնաբացարկ հայտարարեր: Ըստ ժառանգականների` Րաֆֆին նաև սխալվել է` ՀԱԿ-ին առաջարկելով իր հրաժարականի դիմաց հինգ մեծամասնական ընտրատարածքներում հօգուտ «Ժառանգության» հրաժարվել ընտրապայքարից, իսկ հետո դարձյալ զիջել է: Այս դեպքում հատկապես ըստ ցուցակի վերին հորիզոնականներում հանգրվանած, բայց մեծամասնականով նույնպես առաջադրված թեկնածուներն իրենք բավական շահեկան վիճակում կհայտնվեին, և ՀԱԿ-ը «Ժառանգությունից», «Ժառանգությունը» Կոնգրեսից քվե չէր տանի: Ի դեպ, Ժառանգությունում թափ առած խժդժություններին այս կուսակցության հիմնական գործընկեր «Ազատ դեմոկրատները» նախընտրում են լռությամբ հետևել: