ՉԻ ԸՆԿՃՎԵԼ


 

Խաչատուր Սուքիասյանի թեկնածության գրանցման մերժումն առանձնապես չի ընկճել ո´չ հայտնի գործարարին, ոչ էլ նրա շրջապատին: Ավելին, «Գռզոն» խոստովանել է, որ տեղի ունեցածն իր համար միանգամայն սպասելի էր, քանզի նույն` վերջին տարիներին հանրապետությունից բացակայելու պատճառաբանությամբ «Խուճուճ Էդոյի» գրանցման հայտը մերժելուց հետո ինքն իր գլխին գալիքը վերջնականապես պատկերացրել է:

Պատահական չէ, որ Կենտրոն համայնքի հայտնի ընտրատարածքում առաջադրվել է նաև Սուքիասյան եղբայրներից Սարիբեկը: Թեև իր վարկանիշով և ճանաչմամբ վերջինս շատ է զիջում Խաչատուրին, բայց այլևս կորցնելու ոչինչ չունենալով` Սուքիասյանները մինչև մայիսի 6-ը ողջ թիմով լծվելու են թեկնածությունը գրանցելու խնդիր չունեցող Սարիբեկ Սուքիասյանի քարոզարշավին: