Ս.Օհանյանն ընդունեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալին


ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունեց Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին: Հանդիպման սկզբում Վ.Սեմերիկովը շնորհավորեց Ս.Օհանյանին` պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: ՀՀ պաշտպանության նախարարն իր հերթին ողջունեց հյուրին` հույս հայտնելով, որ համագործակցությունն էլ ավելի կընդլայնվի իր պաշտոնավարման ընթացքում: Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր փոխանակեցին ռազմական գերատեսչությունների` Կազմակերպության միջպետական համաձայնագրերի և Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված քայլերի, ինչպես նաև իրականացված բանակաշինական միջոցառումների վերաբերյալ: Անդրադառնալով ռազմական համագործակցության ներկա վիճակին, կողմերը փաստեցին վերջինիս խորացման անհրաժեշտությունը: Կարևորվեց հատկապես «Ռուբեժ 2008» հրամանատարաշտաբային զորավարժության անցկացումը: Ի դեպ, այս զորվարժության 4-րդ փուլը` մարտական կրակի կիրառմամբ, կանցկացվի Հայաստանում` ս.թ. օգոստոսի 1-ից 5-ը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հավաքական անվտանգության համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ շրջանակներում խաղաղապահ գործունեությանը, ռազմական, ռազմատեխնի կական, ռազմաուսումնական և ռազմատնտեսական համագործակցությանը նպաստող հարցեր: Քննարկվեցին նաև ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների կայանալիք հերթական` 5-րդ նիստի օրակարգային հարցեր: Գ.Մելքոնյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի` թիկունքի գծով տեղակալի պաշտոնից Հայաստանի Հանրապետության Նախագահի` հրամանագրով, ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն, գեներալ-լեյտենանտ Գ.Մելքոնյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ` թիկունքի գծով, զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնից: q ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ ադրբեջանական լրատվամիջոցների կողմից տարածված լուրն առ այն, թե իբր ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական դիվերսիոն խումբ է վնասազերծվել, չի համապատասխանում իրականությանը: Իրականում դրանք ՀՀ քաղաքացիներ են` Վանիկ Նիկոլայի Զմբոյան (Գավառ), Արտյոմ Անդրանիկի Զոհրաբյան (Նորադուզ), Կարեն Ջիվանի Թորոսյան (Նորադուզ) և Աղասի Ատոմի Ենոքյան (Նորադուզ), որոնք գնացել են Խաչիկ գյուղում տեղակայված զինավան` իրենց զինծառայող ընկերոջ հետ տեսակցության: Այնուհետև, վերադառնալիս կորցրել են ճանապարհը և հավանաբար անցել Նախիջևանի կողմ: Ըստ մեր ունեցած տվյալների, վերոնշյալ քաղաքացիները ադրբեջանական անվտանգության մարմինների մոտ են, նրանց առողջական վիճակը նորմալ է: Հայկական կողմը դիմել է Կարմիր Խաչի միջազգային գրասենյակ` Բաքվի համապատասխան գրասենյակի հետ նրանց վերադարձը կազմակերպելու նպատակով: q Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարության մամլո ծառայությունը` ս.թ. ապրիլի 28-ին ԵԱՀԿ առաքելության մասնակցությամբ հայկական սահմանագծի Այգեպար-Ալիբալի բնակավայրերի ուղղությամբ իրականացվել է մոնիտորինգ: