Երկրի քարտեզը մարմնին


 

Աֆղանստանի 9-ամյա բնակիչ Գրանն անմիջապես ճանաչված է դարձել ողջ երկրում: Նրա մարմնին խալ է հայտնաբերվել, որը հիշեցնում է երկրի քարտեզը, ավելին` այն կարծես քարտեզի պատճենն է: Գրանը պատմել է, որ խալը դեռ մանկուց եղել է իր կրծքի ձախ հատվածում, սակայն նախկինում ոչ ոք դրան ուշադրություն չի դարձրել: Շնորհիվ տղայի, այժմ նրա ընտանիքն ապահովված է բնակարան կառուցելու համար նախատեսված տարածքով, իսկ ընտանիքի յուրաքանչյուր անդամ կստանա ամսական 100 դոլար բավարարում: Գրանն անվճար ուսումնառության հնարավորություն է ստացել: Այս ամենի մասին հոգացել են աֆղան ազգայնականները:

Ի դեպ` նմանատիպ դեպք գրանցվել է նաև Դաղստանում: 2009- ին 9-ամսեկան մի տղայի` Ալի Յակուբովի մարմնին հադիսներ է (Մուհամմեդ մարգարեի պատգամները) երևացել: Նրա հայրենի գյուղն այսօր հռչակված է որպես սրբավայր, որտեղ զանգվածային ուխտագնացություններ են տեղի ունենում: