Պոռնոաստղը «քաշել» է Քլինթոնին


 

Սիրային կապի համար արդեն մեկ անգամ խայտառակված Բիլ Քլինթոնը վերստին նույնաթեմա սկանդալի հերոս է դարձել: Այս անգամ` բարեգործական երեկույթում արված մի լուսանկարի պատճառով:

Մոնտե-Կառլոյի Hotel de PΖris հյուրանոցում տեղի ունեցած հանդիսավոր ընդունելության ժամանակ (որի կազմակերպիչներից մեկը Մոնակոյի արքայազն Ալբերտ 2-րդն էր) Միացյալ Նահանգների էքս-նախագահն «անմահացել» է միանգամից 3 հռչակավոր պոռնոարտիստուհիներով շրջապատված:

«Մոնակոյան գիշերներ» գալա-երեկույթում անցյալ չորեքշաբթի բարեգործական ակցիայի հրավիրվածների թվում էին մոդելուհի Դիանա Կրյուգերը, արտիստներ Ջոշուա Ջեքսոնը և Ռոուզ Մակգոունը: Բայց Քլինթոնը նախընտրել է պոռնոֆիլմերում նկարահանվող, կրքոտ տիկնանց` Ջենիֆեր Թաուլի, Բրուքլին Լիի և Տաշա Ռեյնի ընկերակցությունը:

Հավանաբար բարեգործության հանդեպ հարգանք տածելով` միջոցառումը լուսաբանող լրագրողներն այս անգամ ձեռնպահ են մնացել «գաղտնազերծումներ» կատարելու սովորույթից և նախընտրել են իրենց հրապարակումներում չանդրադառնալ պոռնոաստղերի ներկայությանը: Բայց էկրանային «սիրո քրմուհինիերը» չեն կարողացել զսպել Նահանգների պետքարտուղարի ամուսնու հետ անցկացրած երեկոյի մասին աշխարհին պատմելու գայթակղությունը: «Պոռնո-Օսկար»-ակիր Բրուքլին Լին իր Twitter կայքում տեղադրել է Քլինթոնի հետ լուսանկարները: Լուսանկարում Բրուքլին կանգնած է Բիլի ձախ կողքին, իսկ Տաշան աջից համբուրում է էքս-նախագահին:

Փաստը, որ պոռնոաստղերը բարեգործական երեկոյի են հրավիրվել, և Ամերիկայի 42-րդ նախագահն էլ պատրաստակամորեն համաձայնել է լուսանկարվել նրանց հետ` բուռն արձագանք է գտել ամերիկյան հասարակության շրջանում:

Կայքերի տերերն ու օգտատերերը միմյանց են ուղարկում լուսանկարը` այն «համեմելով» թունոտ մեկնաբանություններով: Տաշան ու Բրուքլինն էլ հավաստիացուներ են տարածում, թե Քլինթոնն իրենց չի հետամտել. իրենք են խնդրել` միասին լուսանկարվել: Իսկ բրիտանական The DΖily MΖil-ն իր ընթերցողներին վերհիշեցրել է Մոնիկա Լևինսկու հետ կապված պատմությունն ու հռետորական հարց տվել` «Ի՞նչ կասի Հիլարին»:

Այս առնչությամբ ամենահեռատեսը, թերևս, Քլինթոնի թիկնապահն է եղել: Երեկույթի սրահում կանանց այդ եռյակին նա արգելել է մոտենալ քաղգործչին: Բայց «աղջիկները» պնդում են, որ Բիլը խնդրել է չփակել նրանց ճանապարհը և ժպտացել է տեսախցիկի առջև: