Շփոթե՞լ էր, թե՞ չգիտեր


 

Պետական պաշտոնյայի շփոթմունքը, առավել ևս` չիմացությունը, չի կարող աննկատ մնալ: Անհետևանք չի անցել նաև Անգելա Մերկելի աշխարհագրական գիտելիքների բացահայտումը:

Եվրոպական դպրոցներից մեկի աշակերտները նրան բաց դասի են հրավիրել, ուր քննարկում էին արտագաղթի հիմնախնդիրները: Դեռահասներից յուրաքանչյուրը քարտեզի վրա նշել էր այն քաղաքները, ուր ծնվել էին իրենք ու իրենց ծնողները: Կանցլերուհուն ևս առաջարկել են գտնել իր ծննդավայր Համբուրգը (տեղեկացրել է Вести.ру-ն): Մերկելն էլ շփոթվել է և քարտեզի վրա նշել մի կետ, որը գտնվում է Ռուսաստանի Կոմիի հանրապետությունում: Իհարկե, քարտեզն ուրվագծային է եղել և որևէ նշում չի պարունակել: Երկրորդ որոնումն արդյունավետ է եղել, բայց` հուշումից հետո:

Անցյալ մայիսին աշխարհագրական մի սայթաքում էլ ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնն է թույլ տվել: Գտնվելով Չեռնոգորիայում, նա այդ երկիրը շփոթել է Մակեդոնիայի հետ: Դե արի ու ներկաներին բացատրի, որ գերտերության ղեկավարի համար ի˜նչ տարբերություն: Կոնֆերանսում անդրադառնալով Հարավային Ամերիկայի շրջակա միջավայրի ու տնտեսության հիմնախնդիրներին, Քլինթոնը Բալկանյան թերակղզու երկրներին կոչ է արել մաս կազմել Եվրոպային` խոստանալով բարգավաճում:

- Եվ Մակեդոնիան կդառնա հարուստ,- ասել է նա` նկատի ունենալով Չեռնոգորիան: