ԱՎԱՆԳԱՐԴԻԶՄՆԵՐ


ՕԵԿ-ականն ամբողջացավ` դաշնակցականների արժեքներով Սամվել Բալասանյանը այդպես էլ հստակ չպարզաբանեց, թե ինչ կախաղանից էր կախված մինչև ՕԵԿ-ից դուրս գալը, սակայն փաստեց, որ ինքը այժմ անԿԱԽ է, ազատ ու… ՄԻԱՑՅԱԼ… Մի խոսքով` այլևս ճողված վիճակում չէ: «Անհամ ու անալի» խորհրդարան Անսալով Մանուկ Գասպարյանի հորդորներին, ԱԺ-ում հավատարմագրված լրագրողները ամեն քառօրյայում իրենց հետ 1 կգ աղ են տանելու, որպեսզի շաղ տան խորհրդարանի միջանցքներում և նիստերի դահլիճում: Թեպետ ըստ ԺՈՒԿ ղեկավարի` ավելի ճիշտ կլիներ նորընտիր պատգամավորներին աղաջուրը դնել` համը տեղը բերելու համար: Վատ նշաններ, գրեթե` Արմագեդոն Ասում են` Տիգրան Կարապետիչի «շոգեքարշը» «լռվել» է անկապ մի կիսակայարանում, շնորհալի երեխաների ձայները «խզվել» են երգերի միջնամասում, Սևանի մակարդակը իջել է ընտրութ յունների վերջնամասում, «ուրացողների» մոմերը հանգել են եկեղեցիներում: Ընկավ նրանց օրը, ում շահերը պաշտպանում էր Կարելի է ենթադրել, որ Արշակ Սադոյանը Բուզանդի փողոցի և Հյուսիսային պողոտայի բնակիչների վիճակում է հայտնվել: 17 տարի «գրանցված» լինելով խորհրդարանում, հանիրավի վռնդել են իր հիմնական «բնակավայրից»` առանց որևէ փոխհատուցման դուրս նետելով «փողոց»: ԵԱՀԿ Մինսկի համանախագահների տրտունջը - Էս ի՞նչ անիծյալ ու նաֆսված «գործ» ա, մինչև բանակցությունները «խոդի» ենք գցում, կամ Հայաստանում են ընտրություններ սկսվում, կամ Ադրբեջանում: ԵԱՀԿ դիտորդների հայտարարությունը Հայաստանը ընդհուպ մոտեցել է ժողովրդավարության ընդունված չափանիշներին, քանզի կաշառված ընտրողները սրբորեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը` չկեղծելով, չխաբելով կաշառատուներին, ըստ այդմ ապահովելով ընտրությունների ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Ճակատի գրությունը ճակատագիր չէ Սամվել Բալասանյանը պնդում է, որ ճիշտ է. ՕԵԿ է գրված եղել իր ճակատին, բայց ՃԱԿԱՏԱԳԻՐ բառը բոլորովին այլ հասկացություն է… Վիկտորինա Ո՞ր ուժի քաղաքական դիրքորոշումն է. «Ընդդիմադիր ըլլալով իշխանությունները գսիրեմ»: Ճանապարհը հերթական անգամ դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք է տանում, ու հերթական անգամ վերարժևորում այն ուղին, որ արդեն 18 գարունների խոնարհումով է խնկարկվում սրբավայր Եռաբլուրում: Տարիների վարագույրը թանձրանում է կարծես, և ներկայի ու անցյալի համադրության մեջ ավելի ու ավելի ենք ընկալում անկախություն արժեքի խորհուրդը... Հիրավի մեծագույն արժեք` Անկախություն և այդ արժեքը խորհրդանշող Անկախության բանակ: Իսկ մեզ` ապրողներիս մնում է խորին խոնարհումով մեր հոգու հուշամատյանում խնամքով պահպանել նրանց սխրանքը, ովքեր կյանքի ու մահվան ոլորաններում գերադասեցին մահն իմացյալ: Եվ հիմա ինչ էլ ասենք, ինչքան էլ ասենք` քիչ է լինելու: Իսկ Եռաբլուրում այդօր հնչած գնահատանքի բոլոր խոսքերը կմնան իբրև այդ խոնարհումի առհավատչյա:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ