ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ


Թադևոս ՏՈՆՈՅԱՆ Բանասիրական գիտությունների թեկնածու, բանաստեղծ, «Աղբյուր» մանկապատանեկան հանդեսի գլխավոր խմբագիր, ԵՊՀ-ի, ՀՊՄՀ-ի դասախոս: ԵԹԵ ԱԶԳԱՍԵՐ ՉԵՍ, ՔԵԶ ՉԻ ՓՐԿԻ ՆԱԵՎ ՀԱՅ ԼԻՆԵԼԴ Կյանքի փորձությունների օվկիանում ազնվության, անկեղծության փնտրտուքը տառապանքի է նման: Որպես հայ մարդու խնդիր` տեսնել հոգևոր Հայաստանի և աշխարհագրական Հայաստանի սահմանները ներդաշնակ: - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Թվում է` այս աշխարհում դժվար չէ գտնել ամենադժվար բանը£ Այնուամենայնիվ, դժվարն անհայտությունն է, ժամանակի սղությունը, դատապարտվածությունը կյանքի սահմանափակ տարածքին` երբ տիեզերքի զնգոցը անընդհատ հուշում է հավերժության խորհուրդը£ Դժվար է մահը, որն անընդհատ վերարտադրվում է զանազան կերպերով£ Դժվար է անիմաստությունը, երբ չգիտես` ինչի համար ես ապրում£ Դժվար է չերկբայել հավատի մեջ£ Դժվար է երկրից հետո, դժվար է երկնքից առաջ£ Բայց մի տես, թե ի¯նչ հեշտ են մարդիկ վատնում ժամանակը, ինչքա¯ն անիմաստ են ապրում, ի¯նչ հեշտ են մեռնում, ի¯նչ հեշտ են ապրում Երկրից հետո ու Երկնքից առաջ£ Ամենադժվար բանն աշխարհում անհայրությունն է£ Երբ չունես Հայր, երբ չունես Հայրենիք, չես կարող իմանալ, թե ինչպիսին ես ուզում` լինի որդիդ, ինչպիսին ես ուզում` լինի Երկիրդ£ Անհայրության պատճառով է մեր երկիրն այսօր այս ծանր վիճակում£ Հայրը տուն հաց բերողն է, իսկ նրանք, ովքեր այսօր այդ հայրը պետք է լինեն, զբաղված են իրենց Տնից դուրս ռեստորանների կերուխումով£ Իսկ տնեցիները քաղցում են, իսկ երեխաների աչքը խանութների ուտելիքների մեջ է, ու թոշակառու ծերունիների ձեռքերը` աղբարկղերում... - Եթե ոչ հայ, ապա ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Ազգությունը կաշկանդում է մարդուն, հենց այդ պատճառով էլ, եթե հայ չլինեի, ուրիշ ոչ մի ազգի ներկայացուցիչ էլ չէի ուզենա լինել£ Եթե ազգասեր ես, տարբերություն չկա` հայ ես, ֆրանսիացի, ռուս թե գերմանացի£ Եթե ազգասեր չես, քեզ չի փրկի նաև հայ լինելդ£ - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասվածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Իմ կյանքի գաղտնիքը իմ բանաստեղծությունն է, ոչ միայն իմ գրած, այլև Թումանյանի գրած իմ բանաստեղծությունները, Տերյանի, Մեծարենցի գրած իմ բանաստեղծությունները£ Մեր բանաստեղծությունն իր մեջ գաղտնի պահում է այն մեծ սերը, որ հայ ազգի զավակներն ունեն իրենց հայրենիքի նկատմամբ£ Ընդ որում` խոսքս այն բանաստեղծությունների մասին է, որոնց մեջ բացակայում են պաթետիկ սիրո նշանները£ Դա նման է իմ գաղտնիքին` սիրել մարդկանց այնպես, որ չիմանան, թե սիրում ես իրենց£ Ահա և բարձրաձայնեցի իմ գաղտնիքներից մեկը£ - Ի՞նչն է Ձեզ համար առեղծվածային: - Առեղծվածայինը մարդն է, որն իր կյանքի մոտ ութ տասնամյակների ընթացքում օգտագործում է իր ուղեղի միայն չնչին մասը. կարծեմ` մոտ 3-4 տոկոսը£ Մարդու մեջ դրված ուղեղի հնարավորությունը հուշում է և փաստում, որ նա ավելի մեծ «թռիչքի» համար է ստեղծված, նրա ուղեղը նախատեսված է մոտ հազար տարվա կյանքի համար£ Այդ դեպքում մենք հնարավորություն կունենայինք փարատելու մեր տիեզերական մենությունը. միջաստղային ճամփորդություններում ժամանակը մեզ չէր դավաճանի£ Մարդը երևի թե կգտներ ԻՐ ՆՄԱՆԻՆ, ԻՐԵՆ և գուցե նաև ԱՍՏԾՈՒՆ£ Արդյոք մենք մտածո՞ւմ ենք մեզ տրված ուղեղի հնարավորությունների չափի ու կյանքի տևողության անհամապատասխանության մասին£ Սա մի նշան չէ՞, որ մարդ արարածը սխալ է ապրում, կասկածելի է նրա դավանած արժեհամակարգը£ - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից, կամ սիրելի անեկդոտը: - Ես պատմել չեմ սիրում, սիրում եմ լսել£ Իմ կյանքի զավեշտալի դեպքերն այն ապաշնորհներն են, որ բարձր պաշտոններ են զբաղեցնում, իսկ շնորհալիները ենթակաների հաստիքներով են, այն ագահներն ու թալանչիներն են, ովքեր մեկուսարանում գտնվելու փոխարեն երդվյալ ատենակալ են, այն գրական մրցանակներն են, որոնք միշտ նույն «նամակագիրներն» ու նույն «հասցեատերերն» ունեն£ Իսկ ամենազավեշտալին թերևս այն է, որ լեզուդ բաբելոնյան աշտարակաշինության փորձությանն է ենթակվում` կյանքիդ միակ լույսը` դպրոցը, հավասարեցնելով օտարների քաղաքական գործիքներին ու դրանց հետ դրվելով նույն նժարին: Զավեշտալի բաները մեր կյանքում շատ ավելի շատ են, քան դժվար բաները£ - Մանկության այն հուշը, որն ուղեկցում է Ձեզ: - Մանկապարտեզի դաստիարակչուհու սպիտակ խալաթը, որ սիրով հագնում էր մայրիկս` գործի` մանկապարտեզ գնալիս£

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ