Պարտվողներ չեն լինելու


ԱՊՀ երկրների երիտասարդական VI «Դելփյան խաղերը» Հայաստանում անցկացնելու հավանականության մասին ԶԼՄ¬ները տեղեկացված էին դեռևս 2008¬ին, երբ պաշտոնապես ամփոփվում էին հայաստանցի 13 մասնակիցների ձեռքբերումները (2 ոսկե և 4 բրոնզե մեդալ, 7 դիպլոմ) մինսկյան «խաղերին»£ Չակերտում եմ, որովհետև խաղային մրցակցությունը առավելապես հատուկ էր մարդկության ապրած անտիկ շրջանին£ Կոնկրետ` մ.թ.ա. 582 թվականին, երբ ի նշանավորումն իր տարած հաղթանակի` Խավարի ծնունդ Պիթոն հրեշին տապալած, հունահռոմեական դիցաբանութ յան հանրածանոթ ոսկեգանգուր աստված Ապոլոնը, երաժշտական մարաթոն նախաձեռնեց£ Հենց այդ օրերից էլ գլխավոր մրցանակի արժեք ձեռք բերեցին հիմա գնահատության չափանիշ դարձած նրա սուրբ ծառի` դափնու մշտադալար տերևներից հյուսված հաղթապսակները£ Ընդարձակելով իրենց ընդգրկման սահմանները` «Դելփյան խաղերը» ծնունդ տվեցին ամենքին հայտնի օլիմպիա կաններին£ Իրենց նախնիների ավանդած առասպելների խորին խորհրդի անանցողիկ արժեքը կարևորող հույները XX դարասկզբին վերականգնեցին 1600 տարի արգելափակված հնամենի ավանդույթը` 1927-30 թթ. Հունաստանում կազմակերպելով Դելփյան փառատոն երբևէ եղած «խաղերի» նմանողությամբ£ Ցավոք, արվեստների մեծաշուք այդ հանդիսաշարը խզվեց II համաշխարհային պատերազմով` Խավարի նոր ծնունդ Պիթոնով£ Նորագույն ժամանակների Պիթոնների երկրակործան ներուժը կասեցնելու նպատակասլացությամբ` XXI դարասկզբին Մոսկվայում վերածնվեցին «Դելփյան խաղերը» 27 երկրների համադաշն մասնակցությամբ£ Մշակութային փոխշփումների մերձեցնող զորության խթանմամբ հետխորհրդային տարածքում բնավորված հակամարտությունները հաղթահարելու միտումով` ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ ամենամյա դարձան մատաղ սերնդի հարյուրավոր տարազգի ներկայացուցիչներին մտերմացնելու գերնպատակով անցկացվող երիտասարդական բաց «Դելփյան խաղերը»£ Բրյանսկից անցնելով Քիշնև, Կիևից` Աստանա ու Մինսկ` այժմ հանգրվանել են Հայաստանում£ Նախնական պաշտոնական մանրակրկիտ տեղեկատվութ յամբ` արդեն ակնկալում էինք լայնամասշտաբ ընդգրկումը հայաստանյան «Դելփյան խաղերի»£ Երևան ժամանած 14 երկրների 327 մասնակիցներին միացած 200 հայ պատանիների ու երիտասարդների միջև մրցակցությունը 19 անվանակարգերում, տարիքային 2 խմբով (10-15 և 16-21 տ.) տեղի է ունենում միաժամանակ մայրաքաղաքի 19 մշակութային օջախներում ու կրթարաններում, 2 փուլով£ «Ճանաչիր ինքդ քեզ» կարգախոսով մրցութային ծրագրից բացի այսօր անցկացվում է «Պատվիրակության օր» ՀՀ 10 մարզերում և գիտական համաժողով` «Անի Պլազա»¬ում` «Հասարակության արժեհամակարգը պատմական ծայրահեղ իրավիճակներում» և «Արվեստի ու մշակույթի միջոցով հասարակական նշանակալի արժեքների հանրայնացման կիրառումն ու փորձը» թեմաներով£ ՀՀ Կառավարության և ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի աջակցությամբ, հուսանք, բարեհաջող ընթացք կունենա մարդաշատ ու հագեցած այս քառօրյա նախաձեռնության իրականացումը£ Պատահաբար չէ Մեծ հաղթանակի 65-ամյակի նշանավորումը մտահղացված ոչ թե պարզ ընծայագրով, այլ հիմնական բովանդակությամբ մինչև իսկ մրցութային որոշ պահանջների£ Պաշտոնական լրջմիտ մասնակցությամբ պետական այրերի, կարծում եմ, առաջին իսկ պահից հստակ երևակվեց հաջողության երաշխիքի հուսալիությունը£ Ովքեր ներկա էին Օպերայինում տեղի ունեցած հանդիսությանը հայաստանյան «Դելփյան խաղերի» տոնաշուք մեկնարկի, միաբերան կվկայեն ակնածալի նախանշաններ գտնելու մասին£ Ժիրայր Դադասյանի նրբաճաշակ բեմադրամտահղացմամբ` Համլետ Չոբանյանի թեթևասահ մնջակատակային անցումներով, առանց ավելորդ խոսքերի մեկտեղվեցին համերգային իրարահաջորդ, հիմնականում` բարձրարվեստ ելույթները£ «Դելփյան խաղերի» կազմկոմիտեի փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, գործադիր կոմիտեի նախագահ, ԱՊՀ գործկոմի քարտուղար Սերգեյ Լեբեդևի և Դելփյան միջազգային կոմիտեի տնօրեն Վլադիմիր Պոնյավինի կարճառոտ ջերմ ողջույններից սկսած` այլատարազ կենդանի գոբելենի վերափոխված լեփ¬լեցուն հանդիսասրահը ակնդետ լարվածությամբ մեկտեղեց մեծադիր էկրանից բեմահարթակին փոխանցվող իմաստավորումը այս երեկոյի ներթաքույց խորհրդի£ Գառնո տաճարից դյուցազնակերպար Բարսեղ Թումանյանի «մատուցած» կրակը մշտավառ մնաց ոսկեգույնով լուսավորված եռոտանու վրա` էկրանի պաստառի հարևանությամբ բազմեցված£ Գրիգորովիչյան «Սպարտակի» բեմամիջավայրում հայ¬ռուսական մշակութային դարավոր բարեկամության վերահաստատման հուսադրող նշանները աննկատ սփռվեցին նախկին ԽՍՀՄ ժողովուրդների ներկայիս սերունդների «խաղաղության դեսպանների» շուրջ` բուռն օվացիաներով խրախուսելով իրենց հյուրընկալած երկրի հարգալից (հատկապես` պարային) դրսևորումները£ Տարբեր ազգերի մշակութային ժառանգության իմացությամբ սեփական ներաշխարհը հարստացնելու նրանցից շատերի տարերային, ենթագիտակցական համոզմունքը փորձառու ավագները կարող են ամրապնդել նմանատիպ փոխառնչությունների ակտիվացմամբ£ ԱՊՀ տարբեր երկրներում անցկացվող ամենամյա «Դելփյան» հանդիպումներն էլ, անկասկած, նպաստավոր են փոխադարձ ճանաչողության հիման վրա ստեղծվող մտերմության պահպանմանը£ Մշակութային ներուժի բացահայտման խաղաղ մրցակցությամբ` շատերը գործնականում կճանաչեն իրենք իրենց, հնարավորինս` «Խաղերի» հանգրվան երկրները£ Ստացած հայաստանյան տպավորութ յունները կիսելով իրենց մտերիմ-հարազատների հետ` գուցե գեթ մասնակի հալոցքը նախապատրաստեն ԱՊՀ տարածաշրջանի տարբեր հատվածներում կարծրացած այսբերգի` մեր տաքսիրտ հայրենիքը թշնամանքի ցրտով շրջօղակող£ «Դելփյան» մրցարշավի միաժամանակյա ընթացքը ի սկզբանե բացառում է բոլոր 19 թեժ ասպարեզներում ծավալվող պայքարի ականատես-մասնակիցը լինելը£ «Երևանյան կրկեսում» Նաիրա Պետրոսյանի վարժեցրած ձիերով և ուղտայծով տոնամուտն է ազդարարվում հայաստանյան «խաղերի» «Կրկեսը` բեմում» անվանակարգի£ Պետական դրոշի ալեծածանմանը հաջորդում է 17 մրցակիցների շքերթը£ Վիճակահանությամբ առաջինը ակրոբատական ծանոթ սեղանիկին է հայտնվում հեզաճկուն Սոնա Շահնազարովան£ Լեփ¬լեցուն սրահի ոգևորությունը, ենթադրում եմ, չի նվազի, և Սոս Պետրոսյանի գլխավորած եռանդամ հանձնախումբը անաչառ ընտրություն կանի£ Եվ շտապում եմ Տիկնիկային թատրոն, որտեղ տարիքային երկու խմբում մրցակցող 15 պատանիներից ու երիտասարդներից շատերն են հանդիսատեսային ջերմություն գտնում մնջախաղային մանրապատումների ցուցադրությունից հետո£ ԵՊՀԹ¬ում ընդամենը չորսն են «դերասանական վարպետությամբ» մրցակցում£ Հանձնախմբի նախագահ Ալեքսանդր Գրիգորյանի, անդամներ` Եկատերինա Լիսինայի (ՌԴ) և Նիկոլայ Ծատուրյանի մասնագիտական գնահատությամբ` դեռևս նվազ ներուժով մրցակիցներից ոչ մեկը ոսկե մեդալի հավակնորդ չի կարող լինել£ Հյուրեկների հետ բարեկամական նորածիլ հարաբերությունները ամրապնդելու տեսակետից` բարյացակամ վճիռներին բոլոր հանձնախմբերի կարելի է իրազեկվել www.delphic.am նորաստեղծ կայքէջում£ Միևնույն է, պարտվողներ չեն լինելու («կՏՑՏՎց փՑՏ ՊՐցՋոՈ րՌսՖվՏպ ՏՐցՋՌպ»` ինչպես տոնահանդեսին ազդարարեցին «Փոքրիկ երգիչները»)£ Լավագույններին, կազմակերպիչների հավաստմամբ, կհանդիպենք մարզահամերգայինում հուլիսի 2¬ին տեղի ունենալիք ավարտական հանդիսությանը£ Կորսված բարեկամությունը վերագտնելը, իրոք, մեծագույն նվաճումը կլինի «Դելփյան խաղերի»£ Ուրեմն, պարտվողներ չեն լինի£ Եվ հանդիսավոր հրաժեշտը, որին ՀՀ մարզերից հազարավոր պատանիներ ու երիտասարդներ կմասնակցեն, նորահայտ բարեկամության ուրախությամբ առլեցուն տոնական հրավառություն կլինի£ Բայց այս մասին` հաջորդիվ£ Ժամանակն արհեստականորեն առաջ չմղենք£ Առանց այդ էլ չի բավականացնում ամբողջ «դելփյան» բովանդակությանը գործնականում իրազեկվելուն£

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ