Վրացիների համար Ստալինն էլ հե°չ


1952 թվականից իր ծննդավայր Գորիում կանգնեցված Ստալինի արձանն օրեր առաջ ապամոնտաժվեց£ Այն էլ` գիշերով£ Բնակիչներն այդ մասին նախապես չէին տեղեկացվել, և առավոտյան զարմացել են` տեսնելով դատարկ հրապարակը£ Այնտեղ հայտնված լրագրողներին միլիցիան արգելել է նկարել բողոքողներին. խեղճ լրագրողներին ծեծել են, իսկ տեսաժապավենները` խլել£ Ինչպես արդեն տեղեկացվել է` ինչ¬որ ժամանակ վրացիների պարծանքը համարվող «Ժողովուրդների հոր» տեղում ծրագրված է 2008¬ի օգոստոսյան պատերազմի զոհերի հիշատակի կոթող կանգնեցնել£ Ստալինի արձանը կտեղափոխվի նրա տուն¬թանգարան£ - Մենք պատմության դեմ չենք պայքարում. պարզապես ամեն ինչ պետք է իր տեղում լինի,¬ հայտարարել է եվրոինտեգրման գծով Վրաստանի պետնախարար Գրիգորի Բարամիձեն (հաղորդել է ՀԼԸ ծՏՉՏրՑՌ¬ն)£ Ամենասուր արձագանքը, բնականաբար, կոմունիստներն են հնչեցրել. - Այս փաստի առնչությամբ մենք ցնցված ենք£ Տեղի ունեցածը նշանակում է ազգի անկում, և վրաց ժողովրդի հեղինակությունը կարող է ընկնել ամբողջ աշխարհի մասշտաբով£ Ո՞նց կարելի էր այդպես վարվել մոլորակը փրկած մարդու հետ£ Ի՞նչ հեղինակություն կունենա երկիրը, եթե այստեղ այդպես են վարվում համաշխարհային արժեք ունեցող մարդու հետ,¬ ասել է Միացյալ կոմկուսի քարտուղար Սոսո Գագոշվիլին£ Ի դեպ, պատերազմի տարելիցի օրերին հուշարձանի վրա կարմիր ներկ էին լցրել և պատվանդանին խզբզել` «Քո տեղը թանգարանում է£ Հեռացի°ր պատվանդանից»£ Հիշեցնենք, որ 2009 թ. դեկտեմբերին վրաց իշխանություններն ապամոնտաժել էին խորհրդային ևս մեկ հուշարձան. Քութաիսիում պայթեցվել էր Մեծ հայրենականում տարած հաղթանակին նվիրված Փառքի հուշակոթողը£ Երկու պատահական անցորդ էլ զոհվել էր£ Այդ մեկի ապամոնտաժումը Սահակաշվիլու հրամանով է, իսկ Ստալինին տեղահանելու հրամանի հեղինակն, ասում են` դեռ հայտնի չէ£