Ումարովը` միջազգային ահաբեկիչ


Չեչեն գրոհայինների առաջնորդ Դոկու Ումարովին ԱՄՆ¬ի պետդեպարտամենտն ընդգրկել է միջազգային ահաբեկիչների ցուցակում£ Ինչպես փաստում է գերատեսչության պաշտոնական կայքը, դա արվել է Հիլարի Քլինթոնի կարգադրությամբ. - Պետքարտուղար Քլինթոնը կարգադրել է «Կովկասյան էմիրության» ղեկավար Դոկու Ումարովին ներառել Նախագահի թիվ 13224 հրամանով նախատեսված ցանկում, որի նպատակն ահաբեկիչներին, ինչպես նաև ահաբեկչություններ կազմակերպելիս` նրանց սատարողներին ու օժանդակողներին հետապնդելն է,¬ ասվում է կայքում զետեղված հայտարարության մեջ£ Նույն` պաշտոնական տեղեկատվությունը հիշեցնում է, որ Ումարովը ստանձնել է Ռուսաստանի տարածքում մի շարք կարևոր ահաբեկչությունների պատասխանատվությունը. ներառյալ «Նևսկի ճեպընթացի (2009 թ. նոյեմբերին), ինչպես և 2010¬ի մարտին Մոսկվայի մետրոյում տեղի ունեցած պայթյուններինը£ Հրապարակելով այս հաղորդագրությունը, AFP¬ն հատուկ ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ այս որոշման ընդունումն համընկնել է ՌԴ նախագահ Դմ. Մեդվեդևի` Ամերիկա կատարած այցի ժամանակի հետ£ Գործակալության կարծիքով` Ումարովին պաշտոնապես միջազգային ահաբեկիչ ճանաչելը կարելի է ռուս¬ամերիկյան հարաբերությունների բարելավման ևս մեկ օրինակ համարել£