1999թ. հոկտեմբերի 27¬ ի գիշերը


Ծառայության բերումով հատուկ դեպքերում օգնում էի զորամասի հերթապահին£ Ավելի պարզ` տագնապների ժամանակ սուրհանդակներին հավաքում ու ըստ հանձնարարաթերթիկում նշված ուղղության ուղարկում էի` բարձր հրամանատարությանը իրազեկելու£ Իսկ գնդի հրամանատարին ինքս անձամբ էի տեղեկացնում£ Հոկտեմբերի 27¬ի լույս 28¬ի գիշերը ժամը 4.00¬ի կողմերը զորամասի հերթապահի օգնականն ինձ արթնացրեց ու տարավ հերթապահ մաս£ Արցախյան գոյամարտում ավանդ ունեցող կապիտանը ցույց տվեց վայրկյաններ առաջ ստացված հեռագիր¬հրա մանը` զորամասը բերել թիվ 1 պատրաստության£ Այսինքն` պետք է հայտարարվի մարտական տագնապ£ Հերթապահը չհրկիզվող պահարանից հանեց ծրարը և տվեց ինձ (սուրհանդակները մշտապես փոխվում էին և նախապես մենք չգիտեինք, թե ովքեր են) ու նշան արեց իր օգնականին£ Ենթական բանալիով բացեց ապակյա փոքր դռնակը և սեղմեց այնտեղի կարմիր ու միակ կոճակը£ Լուսադեմի անդորրն այլևս պայթեց տագնապի ահարկու ազդանշանից£ Մենք մտածում էինք` ինչո՞ւ մարտական տագնապ, չնայած «ավելի լավ», ուսումնականի ժամանակ զորամասը լցվում էր դիվիզիայի, բանակի սպաներով ու չսխալվելու վախից ավելի էին վրիպումներ ու բացթողումներ լինում, ինչն էլ տեսուչները ջանադրաբար արձանագրում էին£ Հինգ րոպե անց զորամասը մարտական վիճակում էր£ Ես սուրհանդակներին ուղարկեցի ու ինքս էլ շտապեցի հրամանատարի կեցավայր£ Ճանապարհին հանդիպեց հրամանատարի տեղակալին տանող մեքենան£ Ես շտապում էի, բայց նրա «Ի՞նչ է եղել» հարցին պատասխանեցի, որ գաղափար չունեմ£ Տանկերը, հետևակի մարտական մեքենաները, հետևակը, հրետանին զորամասից դուրս էին գալիս ու գնում էին իրենց պաշտպանական գծերը զբաղեցնելու£ Թիկունքային ծառայությունները սկսել էին իրենց ստորաբաժանումների տարհանումը դեպի թիկունք£ Բուժկետը, շտաբը նույնպես տարհանվում էին£ Մենք սկսեցինք շարային մասի փաստաթղթերը լցնել հատուկ արկղերի մեջ... Հրամանատարն առաջին գծում էր£ Շտաբի պետն իրազեկեց, որ շփման գծում հանգիստ վիճակ է£ Մենք կարծում էինք, որ հանկարծակի մարտական տագնապի միջոցով այնուամենայնիվ մեր զորամասն այդ պահին ստուգվում է£ Անցավ մի քանի ժամ և ժամը 10¬ի կողմերը տագնապը «թողնել» հրահանգ եկավ£ Ինչ արած` բանակային առօրյա է£ Ճաշից հետո զորամասը ստացավ ցավակցական հեռագիր ու մենք կաթվածահար եղանք£ Ի՞նչ էր կատարվել Երևանում` սպանվել էին երկրի վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, պատգամավորներ£ Գուժի շշմեցնող ազդեցությունից դուրս գալուց հետո մենք հասկացանք տագնապի իմաստը£ Պետք է պատրաստ լինեինք, բացառված չէր, որ թշնամին օգտվեր մեր ներքաղաքական ճգնաժամից ու ոտնձգություն կատարեր£ Հեռախոսագրում զինծառայողներին ցավակցում էին զոհերի հարազատներին և հրահանգում էին պետական դրոշի խոնարհեցման մասին£ Իսկ մենք աշխարհից կտրված կիրճում տակավին ոչինչ չգիտեինք£ Երեկոյան լցվեցինք գյուղապետի տուն և «գործի դրեցինք» էդ գյուղի ոչ միայն միակ արբանյակային ալեհավաքը, այլ նաև միակ հեռուստացույցը£ Նայելով «Հայլուրը», հուզվում ու ափսոսում էինք, ըմբոստանում ու ոչինչ էլ չէինք կարող անել, բացի համախմբվելուց և մեզ վստահված սահմանը անառիկ պահելու հաստատակամությունից£ Ամբողջ գիշեր քունս չէր տանում, գնացի արխիվ և նախարարի տարբեր հրամաններն էի թերթում£ Երկար¬երկար նայում էի Սպարապետի ստորագրությանը ու մտորում էի երեկվա, այսօրվա, վաղվա շուրջ£