Կոլեգիայի նիստ պաշտպանության նախարարությունում


Հ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցած կոլեգիայի նիստը նվիրված էր ձմեռային ուսումնական փուլի արդյունքներին, մարտական պատրաստության, զինվորական կարգապահության և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակի բարելավման խնդիրներին: Նիստը վարում էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Զեկույցներով հանդես եկան ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը և գեներալ-մայոր Վալերի Գրիգորյանը: Հ. Բաղմանյանը նշեց, որ 2010թ. ուսումնական տարվա ձմեռային փուլում ապահովվել է զորքերի մարտունակությունը, բարձրացվել է մարտական ուսուցման գործընթացի արդյունավետությունը, նախատեսված մարտավարական զորավարժութ յուններն ամբողջությամբ իրականացվել են: Գեներալ-մայոր Վ. Գրիգորյանը ներկայացրեց զինվորական կարգապահության, իրավախախտումների կանխարգելման, դրանց պատճառների բացահայտման ու վերացման, զորքերում բարոյահոգեբանական կայուն մթնոլորտի ձևավորմանն առնչվող խնդիրները: Նիստի ընթացքում զեկույցներով հանդես եկան նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, գլխավոր ռազմական տեսուչ, գեներալ-գնդապետ Միքայել Հարությունյանը, բարձրաստիճան այլ զինվորականներ: Ամփոփելով նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հրամանատարական կազմի առջև խնդիր դրեց 2010թ. ամառային փուլի ընթացքում ապահովել բարձր արդյունքներ: Զորքերում ուսումնական գործընթացը պատշաճ մակարդակով իրականացնելու համար նախարարը կարևորեց սպայակազմի դերը և նշեց, որ արտակարգ պատահարներից խուսափելու ու մարտական պատրաստության գործում բարձր ցուցանիշներ ապահովելու համար հարկավոր է իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, ինչպես նաև` մեծ ուշադրություն դարձնել սպայակազմի և շարքային անձնակազմի գիտելիքների բարձրացմանը: ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն