Տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում


Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին ժամանակահատվածում ծավալվող գործընթացների արդյունքում Հարավային Կովկասը նմանվում է արթնացող հրաբխի, որն ուր որ է կարող է ժայթքել` շրջապատում մոխրացնելով ամեն ինչ£ Սանկտպետերբուրգյան եռակողմ հանդիպմանը հաջորդած ադրբեջանական ավանտյուրան, ըստ էության, դարձավ այն կատալիզատորը, որը մեծացրեց Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը£ Իսկ այստեղ նոր պատերազմն այսօր կարող է սպառնալ ողջ տարածաշրջանին, քանի որ Հարավային Կովկասում խաչվում են աշխարհի ռազմաքաղաքական թատերաբեմում իրենց կամքը թելադրող կենտրոնների և նրանց արբանյակները հանդիսացող պետությունների շահերը£ Ռազմական բախումը կբարդացնի հատկապես Ռուսաստանի վիճակը£ Վերջինս տարածաշրջան ՆԱՏՕ¬ի ուժերի մուտքը կանխելու նպատակով ստիպված կհայտնվի ծայրաստիճան բարդ երկընտրանքի առջև£ Նա, որպես ՀԱՊԿ¬ում Հայաստանի դաշնակից, պարտավորված կլինի ռազմական օգնություն ցուցաբերել Երևանին` դեմ գնալով իր համար կարևոր տնտեսական գործընկեր Ադրբեջանին, որը ԱՊՀ անդամ է£ Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում խառնակչության խորքում նկատելի է թուրքական հետքը£ Փորձագետների մեծ մասի կարծիքով, Ադրբեջանը պատերազմ չի սկսի առանց ավագ եղբոր թույլտվության£ Իսկ Ռուսաստանին ու Միացյալ Նահանգներին այսօր, կարծես, չի հաջողվում զսպել Անկարայի նվաճողական նկրտումները, և վերջինիս հաջողվում է խցկվել Հարավային Կովկասում առկա գործընթացների մեջ£ Ղարաբաղյան շրջանակում մեկուսացվելով ԱՄՆ¬ից, Ռուսաստանից ու Եվրամիության կողմից, Թուրքիան ջանում է ցույց տալ, թե ով է տարածաշրջանի իրական տերն ու տիրակալը` Ադրբեջանին դրդելով արկածախնդիր սադրանքների, այդպիսով ակնարկելով տարածաշրջանային պատերազմ հրահրելու իր հնարավորության մասին£ Ուշիմ աշակերտի նման կատարելով Անկարայի ցուցումները, Բաքուն միևնույն ժամանակ ձեռնպահ է մնում իրականում պատերազմ սկսելուց` առանց Թուրքիայից խոշորածավալ ռազմական օգնություն ստանալու երաշխիքների£ Իսկ Ադրբեջանի վերջին սադրանքներին հաջորդած զարգացումները համադրելիս ստացվում է, որ խաղաղության կողմնակից Հայաստանն ինքը կարող է ստիպված լինել` պատերազմական գործողություններ սկսել Ադրբեջանի դեմ£ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Գերմանիայում կտրուկ հայտարարեց, որ որևէ մեկին զիջելու որևէ բան չունենք ու, թերևս, առաջին անգամ քննադատություն հնչեցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի և Եվրամիության` կովկասյան ներկայացուցչի հասցեին£ Ադենաուերի հիմնադրամում Սերժ Սարգսյանի հայտարարություններին զուգահեռվեց Հայաստանի ռազմական դոկտրինի ակունքներում կանգնած Հայկ Քոթանջյանի արձագանքը` հայկական կողմը ստիպված կլինի Ադրբեջանին հասցնել «անընդունելի վնաս»£ Եթե Սերժ Սարգսյանի և Հայկ Քոթանջյանի հայտարարություններին ավելացնենք նաև Բակո Սահակյանի ասածը` «...կպատերազմենք արդեն Ադրբեջանի տարածքում», կարելի է եզրակացնել` Հայաստանն Ադրբեջանի նման տուրք չի տալիս ռազմաշունչ դատարկաբանությանը և լրջորեն տրամադրված է տարածաշրջանում հնարավոր ռազմական բախումներում պաշտպանելու սեփական ազգային շահը£ Միջազգային ասպարեզում ղարաբաղյան խնդրի քննարկման գործընթացում որոշ իրավիճակների դիտարկումից մի պահ կարելի է այն տպավորությունը ստանալ, թե Ռուսաստանը շահագրգռ ված պետք է լինի` իր կողմից վերահսկելի հայ¬ադրբեջանական հակամարտության պահպանմամբ£ Դրա համար Մոսկվան պետք է ջանա իրագործել սեփական սցենարը£ Հայաստանի քաղաքագետ ների շրջանակում կարծիք կա, որ ըստ հիշյալ սցենարի, ղարաբաղյան ճակատում Ռուսաստանի ջանքերով կարող է ստեղծվել մի իրավիճակ, երբ հայկական զորքերը ստիպված կլինեն նահանջել մինչև ռազմաճակատի նախորոշված սահմաններ£ Այդպիսով տեղի կունենա տարածքների, այսպես ասած, «ակամա» հանձնում£ Սակայն, այս դեպքում կարող է իրականանալ նշյալ կարծիքին հակադրվող տեսակետը£ Ըստ այդմ, այս սցենարի իրականացվելու պարագայում Ռուսաստանը վերջնականապես տանուլ կտա, քանի որ Հայաստանը կարող է հայտնվել ամերիկյան վերահսկողութ յան դաշտում` ընդմիշտ հեռանալով երբեմնի ռազմավարական գործընկերոջից£ Իսկ Ռուսաստանը կկորցնի աշխարհաքաղաքական ազդեցությունը Հարավային Կովկասում£ Ընդ որում, թերևս, հարկ է նշել, որ այդօրինակ սցենարների կանխարգելման քայլ էր վերջերս Սերժ Սարգսյանի այցը Բրյուսել` Եվրամիության և ՆԱՏՕ-ի կենտրոնակայաններ£ Սանկտ-Պետերբուրգում կայացած եռակողմ հանդիպումից մանրամասներ չհաղորդվեցին£ Ասվեց միայն, որ կողմերը պայմանավորվել են շարունակել բանակցությունները` նախկինում ձեռք բերված համաձայնություների հիման վրա£ Շարունակությունը հայտնի է£ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում կատարվածի մասին վերլուծություններից, թերևս, ուշադրության արժանի է ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի վարկածը£ Ըստ դրա, Սանկտ-Պետերբուրգում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում հայտնվել է մի նոր փաստաթուղթ£ Այն Ռուսաստանի նոր առաջարկություններն են` հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա£ Հավելենք, որ դրանք ընդունելի են Հայաստանի համար, քանզի Գերմանիայից հետո Սերժ Սարգսյանը շտապեց Ստեփանակերտում դրանց մասին տեղեկացնել նաև Բակո Սահակյանին£ Ենթադրվում է, որ այդ նոր նախաձեռնությամբ Ռուսաստանն առաջարկում է Լեռնային Ղարաբաղը միացնել Հայաստանին, իսկ նրա շուրջ գտնվող և «գրավյալ» համարվող տարածքները, մասնավորապես, Ֆիզուլիի, Հորադիզի և Աղդամի շրջանները, վերադարձնել Ադրբեջանին£ Այդպիսով կիրագործվի կարգավորման փոխզիջումային տարբերակ. կպահպանվեն Ադրբեջանի տարածքային ամբողջականության, ինչպես նաև, ազգերի ինքնորոշման սկզբունքները£ Հասկանալի է, որ Ռուսաստանի և ԱՄՆ¬ի միջև համաձայնութուն չի կայացել Ղարաբաղում խաղաղարար զորքերի տեղակայման հարցում£ Հիշյալ տարբերակով վերանում է դրա անհրաժեշտությունը£ Օրերս Երևանում սպասում են ԱՄՆ արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Հիլարի Քլինթոնին£ Ամերիկյան այսպիսի բարձրաստիճան պաշտոնյայի այցը Հայաստան փաստում է, որ մեր երկիրը հայտնվել է աշխարհաքաղաքական զարգացումների կիզակետում£ Սպասվող այս այցը, թերևս, շատ հարցերի պատասխան կարող է տալ£

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ