Ռազմիկ ԶՈՀՐԱԲՅԱՆ. «Ղարաբաղը ոսկոր է Թուրքիայի կոկորդում»


Ադրբեջանական դիվերսիայի տեսքով թրքավայել հերթական պոռթկումը երևի ամենից քիչ մեզ զարմացրեց£ Աշխա՞րհը£ Դե, երկատված աշխարհում հոգի ունեցողները թույլ են (որպես կանոն), հզորներն էլ քաղաքակրթության դեմքին թքող վայրագությունների պահին անգամ շարունակում են սեփական շահերը նժարել£ Ու դա հրաշալի գիտե ժանտ վայրագը, որը, դիցուք, հեյդարօղլու տեսքով հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային սեղանից կարող է ծլկել` հրեշավոր իր ծրագրի իրագործումը սեփական որջի դիտանցքից նայելու£ Եվ մինչ Ղարաբաղյան խնդրի առնչությամբ իրենց քարոզիչ կարգած ոմանք նորից հավասարության նշան փորձեցին դնել գրված ու չգրված օրենք-պահանջները ոտնահարող Ադրբեջանի և նույն գրված ու չգրված օրենք¬պա հանջը հարգող Հայաստանի միջև, մեր պետական այրերը, քաղաքական առողջ ուժերն ու ժողովուրդը ոսոխին արժանի հակահարված տալու իրենց վճռականությունը հայտնեցին£ ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանն ու նրա կուսակիցները, բնականաբար, առավել խորությամբ են տեսնում նման երևույթները ծնող պատճառները£ - Դեռ ամիսներ առաջ ադրբեջանական կողմն անընդհատ հայտարարում էր, որ իրենք բանակցությունների կմասնակցեն` հիմք ընդունելով Մադրիդյան նորացված սկզբունքները£ Իրականում այդ նոր կոչվածը առաջարկվող տարբերակներից մեկն է, որը Ղարաբաղը «տեսնում» է Ադրբեջանի կազմում£ Իսկ Հայաստանը հիմք է ընդունում Մադրիդյան նախնական սկզբունքները, որոնք նախատեսում են հետագա հանրաքվե, որի միջոցով Ղարաբաղի ժողովուրդն իր կամքն արտահայտելով կինքնորոշվի£ ¬ Ղարաբաղի ժողովուրդը սեփական կամարտահայտմամբ արդեն իսկ ինքնորոշվել է£ Բացի այդ, ՀՀ նախագահը շատ դիպուկ նկատեց, որ հանրաքվեից ու ժողովրդի կամքը հարցնելուց առաջ նախ երկրի կարգավիճակի խնդիրը պետք է լուծել£ - Ալիևին հենց դա էլ վախեցնում է, երևի, և նա շարունակ նորացվածի մասին է խոսում£ Սանկտ¬Պետերբուրգում ՌԴ նախագահի միջնորդությամբ կարծես գտնվել էր հանգուցալուծումը` հակամարտությունը լուծել հայկական կողմի համար ընդունելի Մադրիդյան սկզբունքներով£ Սակայն, եռակողմ հանդիպման ավարտից հետո համանախագահների մոտ Ալիևն անհամաձայնություն է հայտնել մեզ համար ավելի նպաստավոր պետերբուրգյան առաջարկներին և լքել Ռուսաստանի տարածքը£ Մի քանի ժամ հետո, ինչպես արդեն տեղյակ եք` դիվերսիոն հարձակում Հայաստանի սահմանի վրա£ - Այդ բացահայտ սանձարձակությունը գոնե պետք է շատ բան հուշեր աշխարհին, և իր հեռատեսությամբ հայտնի թուրքական դիվանագիտությունն անգամ չի կարող տեսողություն ունեցողի աչքերից թաքցնել Թուրքիայի ականջները` փոքր «ախպոր» թիկունքում£ - Իհարկե` Ադրբեջանի թիկունքին Թուրքիան է, և ավելի շատ թուրքերին է պետք, որ Ղարաբաղն անկախ հանրապետություն չլինի£ Նեոօսմանյան ծրագիրն այդ է պահանջում. իրենց երազած կայսրությունը, որ երազներում ուզում են ստեղծել, Պակիստանից մինչև Աֆրիկա իսլամական երկրների միավորումն է, որի առանցքը կամ առաջնորդը Թուրքիան է£ Դրա գաղափարախոսներից մեկն էլ արտգործնախարար Դավութօղլուն է£ Փաստորեն նրանք ուզում են փոքրացնել, խեղճացնել Հայաստանը, բայց հայկական 2¬րդ պետությունն է ստեղծվել… Այսինքն, Ղարաբաղը ոսկոր է Թուրքիայի կոկորդում£ Եվ նրանք անընդհատ Ադրբեջանին դրդում են` հարցն իրենց օգտին լուծելու£ Եթե չկարողանան այս տարածաշրջանում հարց լուծել, ապա ի՞նչ խոսք կարող է լինել նեոօսմանյան կայսրության մասին, որն իրենք տնտեսական կայսրություն են անվանում` իրենց լիդերությամբ£ Թուրք¬իսրայելյան վերջին բախումների պատճառը նույնպես սա էր£ Այսինքն, ուզում են առաջնությունը խլել Իրանից, որն այսօր ճանաչված է որպես իսլամական ժողովուրդների պաշտպան£ Այս տարածաշրջանում նրան խանգարողը Հայաստանն ու Ղարաբաղն են, դրա համար էլ երբեմն նույնիսկ հայտարարում են, թե Զանգեզուրը, Ղարաբաղը, Սևանը… հայկական բոլոր տարածքներն իրենցն են£ - Բայց դա նաև աշխարհի թողտվության շնորհիվ է. այսօր աչք են փակում մարդկության դեմ կատարված բացահայտ ոճրագործության վրա£ Խոսքը Հայոց եղեռնի մասին է£ Ու հենց նույն ոճով փորձում են ուրիշների ուժն ու համբերությունը փորձարկել, նոր միայն հիշում են 20¬րդ դարի հայկական ջարդերը£ - Իսլամական աշխարհն անկայուն է, և կան գերտերություններ, որոնք փորձում են իսլամական աշխարհի կարգավորիչի դեր տալ Թուրքիային£ Նշածս նեոօսմանական տնտեսական ծրագրին էլ, օրինակ, Ամերիկան առանձնապես դեմ չէ` որպեսզի իսլամական աշխարհն ավելի հավասարակշռված լինի£ Բայց ահա պարզվում է, որ Իսրայելը դեմ է, որովհետև ծայրահեղական ակցիաները կարող են նաև շարունակվել£ Միացյալ Նահանգներն էլ կարող է սխալվել, որովհետև թուրքերը հաշվարկում են այդ կերպ հզորանալ, հետո իրենց ընդարձակ իմպերիան կորոշի իր անելիքը£ - Այսինքն, հզորները շարունակում են իրենց հաշվենկատ հաշվարկները` չկարևորելով, թե ում հաշվին£ - Բայց այս տարածաշրջանում մենք էլ դերակատարում ունենք£ Եվ եթե մեր գործոնն այստեղ ուժեղանում է, նեոօսմանյան ծրագիրը կարծես ի չիք է դառնում, որովհետև Հայաստանն իր տարածքներով հենց այդ ճանապարհի վրա է£ Դրա համար էլ բարբաջում են, թե հայկական տարածքներն էլ իրենցն են£ Ի դեպ, սա շատ վտանգավոր է, որովհետև անցյալ դարասկզբին էլ էին ասում, թե Հայաստանը հայերինը չէ£ Ահա թե ինչու առաջին կարևորություններից մեկը համարում ենք Հայոց ցեղասպանության ճանաչել տալը, որպեսզի դրանով աշխարհն ընդունի նաև հայերի անվտանգության խնդիրը£ Այսօր էլ ադրբեջանցիների ձայնով թուրքերը հոխորտում են, և աշխարհը պարտավոր է ճանաչել, դատապարտել Եղեռնն ու միջոցներ կիրառել£ - Աշխարհը չի ուզում ճանաչել£ Մարդկության դեմ ոճիրները դատապարտող տեքստեր հորինող և ազգերի ինքնորոշման գերակայությունից խոսող աշխարհը չի շտապում պաշտոնապես ճանաչել Արմենոցիդն ու Հայկական 2¬րդ պետությունը… - Ցեղասպանությունը քաղաքական խաղաքարտ է դարձել` Թուրքիայի վրա ճնշում գործադրելու£ Դիցուք, Իսրայելի դեմ թուրքական ոտնձգությունից հետո Կնեսետում ուզում են քննարկել հայերի ցեղասպանության հարցը£ - Տա° Աստված, որ լայնախոհությունը հաղթի£ Իսկ մեր իշխանությունները շարունակում են դիվանագիտական բոլոր միջոցներով տեսանելի դարձնել թուրք¬ադրբեջանական աճպարարություն ները£ - Բնականաբար, օրինակ, հենց այնպես չէ, որ մենք ՌԴ¬ին դաշնակից երկիր ենք և ՀԱՊԿ անդամ£ Սա նաև առավելություն է, որովհետև մեր դեմ ռազմական ուժի կիրառման դեպքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պարտավոր է պաշտպանել մեզ£ Ադրբեջանն ընդգրկված չէ ՀԱՊԿ¬ում£ Այսպես թե այնպես, մենք պետք է համագործակցենք տարածաշրջանային բոլոր պետությունների հետ£ Հենց դրա համար էլ դեմ չէինք հայ¬թուրքական արձանագրություններին. դրանցով գոնե մասամբ վտանգը կչեզոքացվեր£ Թուրքերը, սակայն, ուզում էին այդ արձանագրությունների միջոցով, թեև անուղղակիորեն, ըստ էության հաստատել Ղարսի պայմանագիրը, որը հայկական կողմը չի վավերացրել (իսկ Ռուսաստանն ու Թուրքիան չեն կարող 3¬րդ կողմի վերաբերյալ, առանց նրա համաձայնության, որոշում կայացնել)£ Մեր Սահմանադրական դատարանի մեկնաբանությունից հետո թուրքերը հասկացան, որ նույնիսկ քողարկված պայմաններ թելադրել չեն կարող ու նորից կառչեցին Ղարաբաղյան հիմնախնդրից` տապալելով գործընթացը£ - Հուսանք, որ «բանակցային կառուցողական աշխատանքի» ինժեներ միջազգային կառույցներն ու միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությամբ հանդերձ, ի վերջո իրենց «թույլ կտան» աչք չփակել գոնե համամարդկային ճշմարտությունների վրա£ Չարի որոմն, ի վերջո, յուրաքանչյուրի տնամերձում կարող է պայթող ական դառնալ£

Թ. ՂՈՒԿԱՍՅԱՆ