ԱՐՅՈՒՆԱՐԲՈՒ ՈՒ ԹԵՐԻ


Ադրբեջանցիք ճամարտակել իսկապես շատ են սիրում£ Ըստ Բաքվի քարոզչամեքենայի հոխորտանքի, նրանք վաղուց պետք է «գրաված» լինեին ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նույնիսկ Երևանը£ Եվ մինչ հոխորտանքի սայլը մեխված է տեղում, իրենց խոստումների ձեռքը կրակն ընկած հարևան հանրապետության իշխանությունն առանց հոգնելու շարունակում է փամփուշտ տեղափոխել դեպի մեր երկրի սահմաններ£ Եվ եթե մինչ այս անհեթեթ գործելաոճն առավելապես քարոզչության շրջանակներում էր, ապա հիմա էլ ռազմատենչ, բայց սահմանափակ մտահորիզոնով մեր հարևանն այսպես կոչված հրադադարի ռեժիմի խախտման նոր ռեկորդներով է ձգտում աչքի ընկնել£ Իրենց մասին հիշեցնելու, թե պարզապես տևական պարապը լցնելու համար սրանք սկսել են օրն ամենաքիչը 200 անգամ կրակել... Եվ արյունարբու մեր հարևանները չեն էլ փորձում պատկերացնել, որ թերի ուղեղից ծնված այս նախաձեռնությունը այնքան անհեռանկարային է, որ դժվար է նույնիսկ խելքին մոտ ինչ¬որ հիմնավորման շրջանակում տեղավորել£ Կրակում են ու վերջ... Իհարկե, այս ամենի անսովորությունն ու անհեթեթությունը տեղի ունեցածին առնվազն 200 պատճառ ու շարժառիթ կարող է «կպցնել», բայց ամեն դեպքում տրամաբանություն կոչվածը դարձյալ անհամատեղելի է ազերիների գործելաոճին£ Ահա, օրինակ, կարող ենք ասել, թե այս երկրի իշխանության գործերը լավացել են, ֆինանսա¬տնտեսական ճգնաժամը սրանք էլ են հաղթահարել, ու դրամական հոսքերի ավելցուկը մեր անհասկանալի հարևանը շառաչուն կրակահերթեր արձակելով է մսխում£ Միգուցե: Սակայն ղարաբաղյան սահմանին բռնկված անտեղի աղմուկն էլ իր հերթին է վկայում, որ տարածաշրջանում ամենաանհեռանկարայինը համարվող Ադրբեջանը պարզապես հերթական անգամ մխրճվել է իր իսկ ստեղծած քաոսում£ Այսպես, Միլի մեջլիսում գրեթե անթաքույց ցնծությամբ այս օրերին երկրի ընթացիկ բյուջեն է քննարկվում£ Ինչպես նշեցինք, ճգնաժամն այստեղ հաղթահարվել է, ինչն էլ նշանակում է, որ Բաքվին հաջողվել է ավելի շատ նավթ արտահանել ու դրանով իսկ վերականգնել նավթարդյունաբերության նախկին ծավալը£ Արդյունքում, բնականաբար, բյուջեի եկամուտներն աճել են, և նավթի պետական հիմնադրամն ու այսպես կոչված հարկային նախարարությունը ուղղակիորեն ցնծության մեջ են£ Բայց խնդիրն էլ հենց այն է, որ բացի նավթային սպառվող պաշարներից` իշխանությունն այստեղ երջանիկ լինելու ուրիշ շարժառիթներ չունի£ Եվ նույն խորհրդարանական քննարկումների ընթացքում պարզվել է, որ անգամ հարկային մուտքերը էլի ու կրկին սև ոսկու վաճառքից են գոյացել£ Տեղական ընդդիմությունն այս օրերին հեգնում է, որ առնվազն անհասկանալի է, թե Իլհամ Ալիևն ինչպե՞ս է համարձակվում հարկային մուտքեր ապահովելու այսչափ պարզունակ սցենարը զարգացում անվանել£ Բայցևայնպես ադրբեջանական վերնախավի տրամադրությունն ակնհայտորեն նավթային բիզնեսի պարգևած լավատեսությամբ է պայմանավորվում£ Սրանով հանդերձ, արժե անդրադառնալ նաև հին ու ճշմարիտ մի իրողության. եթե պետբյուջեին ինչ¬որ փշրանքներ են նետվում, ապա տվյալ դեպքում հարկ է ենթադրել, որ ասենք նույն ալիևների գերդաստանը դրա տասնապատիկն ու քսանապատիկն է «վաստակելով» յուրացրել£ Համենայն դեպս վերջինիս մերձավոր, բայց ոչ հավատարիմ շրջապատից շատերն են մինչև հիմա էլ պնդում կրտսեր Ալիևի ոչ այնքան համեստ ախորժակի ու հնարավորությունների մասին: Թեև եթե նույնիսկ նավթադոլարները կոնկրետ մարդու կամ մարդկանց գրպաններում են տեղավորվում, ապա դարձյալ անհասկանալի է մնում, թե ինչ կապ ունի այս ամենի հետ ղարաբաղա¬ադրբեջանական սահմանը£ Բայց դժվար չէ պատկերացնել նաև Բաքվի հերթական ակցիայի նպատակը նույնպես. մշտապես ռազմաշունչ հայտարարություններ հեղինակած երիտասարդ նախագահն ուզում է ինչ¬որ կերպ հանրությանն ապացուցել, որ բյուջետային հոսքերի աճը նպատակին (՞) է ծառայում: Ու որքան էլ այս քայլը պարզունակ, բայց միևնույն է, հանրության աչքին թոզ փչելու առումով կարող է օգտակար լինել Իլհամ Ալիևին ու նրա հեռահար, բայց դժվարությամբ քողարկվող ծրագրերին£